ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Ուսումնական նոր կենտրոն

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ  Հարություն Հարությունյանը և «ԱՄԱԴԵՈՒՍ- ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Կոզլովը արժևորեցին Կենտրոնի կարևորությունը և նոր նախագծերի իրականացման անհրաժեշտությունը:

«Քրոս Լայն» ընկերության տնօրեն Վարդան Ալեքսանյանը հանգամանորեն մասնավորեց Կենտրոնի գործունեության ուղղությունները:

Միջազգային կարգի մասնագետների պատրաստման և նրանց տրվելիք հավաստագրերի մասին տեղեկացրեց Սերգեյ Կոզլովը՝ առաջին հավաստագրերը հանձնելով ուսուցանողներին:

Հարց ու պատասխանի միջոցով առանձին մասնակիցներ կոնկրետացրին իրենց դիրքորոշումն ու անելիքները: