ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-իրաքյան տնտեսական կապեր

Հայ-իրաքյան տնտեսական կապեր

Հունվարի 24-ին Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատար դոկտոր Ալիմա Մ. Սալմանը ընդունեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործարար մի հանձնախմբի:

Հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական, «Գործարար կանանց աջակցման հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիա Գևորգյանը, ով բարձրաստիճան դիվանագետին ներկայացրեց մասնակիցների գործարար ոլորտները և գործակցության հնարավորությունները:

Դոկտոր Ալիմա Մ. Սալմանը կարևորեց այսպիսի հանդիպումների նշանակությունը և խնդրեց գործարար առաջարկությունները ներկայացնել գրավոր ու հիմնավորված: Նա միաժամանակ նշեց, թե հայ-իրաքյան տնտեսական կապերի ոլորտում այսօր որոնք են առաջնահերթ քայլերը, և վստահեցրեց, որ դեսպանատունը ըստ ամենայն կաջակցի նման կապեր զարգացմանը: