ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-բուլղարական կապեր

Հայ-բուլղարական կապեր

Փետրվարի 12-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեցին Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատի անդամ, Պալատին կից Արբիտրաժային դատարանի նախագահության անդամ Իվայլո Դերմենջիեվը, Փոքր և միջին բիզնեսի միջազգայնացման դեպարտամենտի ղեկավար, դոկտոր Բորիանա Միտչևան և Հայաստանի զարգացման հիմնադրամի մենեջեր Ալինա Եղիազարյանը:

ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ներկայացրեց հայ-բուլղարական կապերի մակարդակը և գործակցության ոլորտները:

ՀՀ ԱԱՊ –ին կից Արբիտրաժային դատարանի նախագահ Արտաշես Կակոյանը խոսեց դատարանի գործառույթների և կապերի զարգացման հնարավորությունների մասին: Պալատի արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը և Պալատի աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը անդրադարձան համագործակցության հուշագրի ստորագրման և այլ խնդիրներին: