ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստ Վարշավայում

Հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստ Վարշավայում

Ս.թ. փետրվարի 20-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացել է հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են 2 երկրների դեսպանները, համապատասխան գերատեսչությունների և գործարար համայնքի ներկայացուցիչներ:
Նիստի շրջանակներում Լեհաստանի առևտրի պալատի նախաձեռնությամբ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ կազմակերպվել է նաև հայ-լեհական B2G ֆորմատով գործարար-համաժողով:
Շուրջ 100 լեհական մասնակից կազմակերպությունները ծանոթացել են Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառության մակարդակին, ներդրումային հնարավորություններին, ՀՀ-ում գործարարության առանձին ոլորտներին և երկկողմ համագործակցության առավելություններին: Տեղի են ունեցել առանձին հանդիպումներ լեհական գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ:
Միջկառավարական նիստի շրջանակներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը անդրադարձել է հայ-լեհական առևտրային կապերին, 2 երկրների միջև առևտրաշրջանառության թվերի վերլուծությանը և լեհական առևտրի պալատի հետ երկարատև և կայուն գործընկերության թեմաներին:
Հիշեցնենք, որ 2011թ-ից ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Լեհաստանի առևտրի պալատի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում բազմիցս կազմակերպվել է երկկողմ գործարար հանդիպումներ և համաժողովներ, որոնցից վերջինը կայացել է 2017թ.-ի հոկտեմբերի 4-ին Երևանում՝ ՀՀ ԱԱՊ դահլիճում: