ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան-Հարավաֆրիկյան Հանրապետություն

Հայաստան-Հարավաֆրիկյան Հանրապետություն

Մարտի 5-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ընդունեց Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քրիստիան Բասոնին: Պարոն Ալեքսանյանը հյուրին ներկայացրեց հայկական կողմի հետաքրքրությունները և տնտեսական կապերի առավել զարգացման հնարավորությունները՝ մասնավորապես ընդգծելով, որ Հայաստանի ամենամրցունակ ապրանքը մարդկային գործոնն է:        Պարոն դեսպանը նշեց, որ համագործակցության զարգացման անհրաժեշտ պայմանները կան հատկապես ադամանդագործության, տուրիզմի և այլ ոլորտներում:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ԱԱՊ աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը և Միջազգային համագործակցության վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը:

Տեղեկանք երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների մասին