ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Նոր մաքսային օրենսգրքի ներկայացում

Նոր մաքսային օրենսգրքի ներկայացում

Մարտի 7-ին ժամը  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում    տեղի  ունեցավ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի վերաբերյալ սեմինար-քննարկում, որը ուժի մեջ է մտել 2018 թ. հունվարի 1-ից:

Մաքսային Նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուն պես անհրաժեշտություն է առաջացել գործարար միջավայրի ներկայացուցիչներին ներկայացնել նոր օրենսգրքի կետերը:

Պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել էին գործարար հանդիպում-քննարկում Մաքսային նոր օրենսգրքի վերաբերյալ:

Մաքսային Նոր օրենսգիրքը պարունակում է մի շարք նոր դրույթներ, որոնք պետք է զգալիորեն պարզեցնեն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող մասնակիցների աշխատանքը՝ դրանով իսկ խթանելով տնտեսության և առևտրի զարգացումը: Ակնկալվող դրական ազդեցությունների թվում են՝ արտահանման աճը և ներմուծվող ապրանքների մատակարարման պարզեցումը, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի կիրառումը, որը բացառում է «մարդկային գործոնի» ազդեցությունը, զգալիորեն կբարձրացնի արտահանում և ներմուծում իրականացնող ձեռնարկությունների գործունեությունը:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետի տեղակալ Լիլիթ Մովսիսյանը տնտեսվարողներին ներկայացրեց վերոնշյալ փոփոխությունները, ինչպես նաև պատասխանեց մասնակիցների հարցերին: