ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

«Շինարարություն և ինտերյեր 2022» ցուցահանդեսը մեկնարկեց

«Շինարարություն և ինտերյեր 2022» ցուցահանդեսը մեկնարկեց

«Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում մայիսի 13-ին մեկնարկեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնած և ավանդաբար գործող «Շինարարություն և ինտերյեր» միջազգային մասնագիտացված 14-րդ ցուցահանդեսը: ՀՀ ԱԱՊ նախագահ մարտին Սարգսյանի ողջույնի ուղերձում ներկայացված են կարևորագույն այդ միջոցառման և հայ գործարարի այսօրվա ու վաղվա անելիքները՝ «Քաղաքարթության հարաճուն պահանջները թեև ժամանակի հետ փոխվում են, բայց միշտ անփոփոխ է մնում մեր ժողովրդի կառուցելու և երկիրը շենացնելու գենետիկ հատկությունը: Աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային մերօրյա մարտահրավերների հաղթահարման գործում առավել կարևորվում է կառուցելը, մեր երկրի շինինդուստրիայի նորացումն ու վերազինումը, համաշխարհային առաջավոր փորձի կիրառումը»:

Ցուցահանդեսի բացմանը գործում էր ինտերնետային ուղիղ տեսակապ Չինաստանի գործարարների հետ, որի ժամանակ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը գոհունակությամբ  ողջունեց չինացի գործարարների հետքրքրությունը հայկական բիզնեսի նկատմամբ և պատրաստակամություն հայտնեց աջակցելու համատեղ ծրագրերի իրականացման գործում:

Ցուցահանդեսին մասնակցում են 150-ից ավելի կազմակերպություն Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից, Վրաստանից, Իրանից, Իտալիայից և այլ երկրներից, որոնք ներկայացնում են սեփական նվաճումներն ու համագործակցության հնարավորությունները: Ցուցահանդեսի նպատակն է ծանոթանալ ոլորտի արդի տեխնոլոգիաներին, ստեղծել նոր գործարար կապեր և փոխշահավետ համագործակցել:

Բազմազան են ցուցահանդեսի թեմատիկ բաժինները՝ շինարարական գործիքներ և տեխնիկա, ներքին հարդարման շինպարագաներ, տեխնոլոգիաներ, արևային համակարգեր, կենցաղային և սանտեխնիկա, ներկանյութեր, անվտանգության համակարգեր, բեռնափոխադրում, ջեռուցման և ջրամատակարարման համակարգեր և այն ամենը, ինչը պատշաճում է մերօրյա պահանջներին:

Ցուցահանդեսը աշխատանքը կավարտի մայիսի 15-ին:

hacklink al hd film izle php shell indir siber güvenlik türkçe anime izle Fethiye Escort android rat duşakabin fiyatları fud crypter hack forum wordpress nulled themesAnkara Evden Eve Nakliyatfethiye escortmobil ödeme bozdurmasu tesisatçısıbuy tiktok followersMobil Ödeme Bozdurma mobil ödeme bozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeTürk Telekom Mobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaTurkcell Mobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaTürk Telekom Mobil Ödeme BozdurmaTurkcell Mobil Ödeme BozdurmaMobil Ödeme Bozdurmaweb vimiprefabrik evcasino sitelerigüvenilir bahis sitelerihtml nullednulled themes1xbet-girisaviator sinyal hilesibuy instagram followersMobil Ödeme İle NakitMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeMobil Ödeme Nakitmobil ödeme bozumMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Bozdurmaweb indekstemizlik şirketisite ekleMobil Ödeme BozdurmaMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeAnkara Dershane