ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-չեխական գործարար համաժողով

Հայ-չեխական գործարար համաժողով

Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկի Հայաստան կատարած այցի շրջանակներում հոկտեմբերի 1-ին «ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ» հյուրանոցի «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» սրահում կայացավ գործարար համաժողով, որը կազմակերպել էին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, Չեխիայի առևտրի պալատը և Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատունը։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը բացման խոսքում նշեց, որ երկու երկրների բարեկամական հարաբերություններում հարկավոր է ակտիվացնել տնտեսական գործակցության բաղադրիչը, քանի որ կան մեծ ներուժ և չօգտագործված հնարավորություններ։ «Այսօր Հայաստանը Չեխիայի համար կարող է դառնալ տնտեսական կամուրջ հատկապես ԵԱՏՄ երկրների շուկաներ դուրս գալու, իսկ Հայաստանը Չեխիայի միջոցով ԵՄ շուկաներում ծավալվելու։ Չեխիան և Հայաստանը միջպետական կապերով ու համաձայնագրերով կանաչ լույս են վառում փոխգործակցության համար»,- իր խոսքում ասաց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը՝ կարևորելով երկու նախարարությունների անելիքն ու համագործակցության ոլորտները։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահի պաշտոնակատար Կարեն Իվանովը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի տնտեսական իրավիճակը՝ ընդգծելով ներդրումներ կատարելու նպաստավոր դաշտը՝ «ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը սատարում է Եվրոմիության երկրների հետ տնտեսական համագործակցության խորացմանն ու ինտեգրացիոն գործընթացների ընդլանմանը միտված ցանկացած նախաձեռնություն և շարունակելու է իր ակտիվ մասնակցությունը ունենալ տնտեսության բոլոր ոլորտներում»։ Պարոն Իվանովը նշեց, որ ստորագրվել են բազմաթիվ համաձայնագրեր, 2011-ին Պրահայում բացվել է Հայաստանի դեսպանատունը, իսկ 2012 թվականին՝ Երևանում Չեխիայինը։ 2014-ից գործում է Հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։ Չեխիայի խորհրդարանի ստորին պալատում ստեղծվել է «Չեխիա-Հայաստան» բարեկամության խումբը։ Նույնանման խումբ գործում է նաև Հայաստանի Ազգային ժողովում։ Բանախոսը ընդգծեց, որ նման պայմաններում համագործակցության ակտիվացումը հիմնականում փոխճանաչողության և վստահության ամրապնդման ու կազմակերպչական գործոնների դաշտում է։

Տեսաֆիլմի դիտումից հետո Չեխիայի առևտրի պալատի փոխնախագահ Ռադեկ Յակուբսկան մասնավորեց, որ Հայաստան են ժամանել 13 կազմակերպություն ալյումինի արտադրության, բժշկական մահճակալների, տուրիզմի, ամբարձիչների և բեռնիչների վաճառքի, մարտկոցների արտադրության, տարբեր տեսակի բալոնների, ջրի մաքրման սարքերի, հրդեհաշիջման, էսթետիկ բժշկության, օդորակիչների և օդափոխման համակարգերի և ֆինանսաբանկային ոլորտներից։ Իսկ հայկական կողմից մասնակցեցին համապատասխան ոլորտները ներկայացնող ավելի քան 30 ընկերություն։ «Չեխիայում ավանդաբար շատ լավ գիտեն հայաստանյան գինին ու կոնյակը, իսկ հայաստանցիները՝ հատկապես չեխական գարեջուրը։ Հարկավոր է նաև ծավալել և զարգացնել գյուղատնտեսությունը, մանավանդ որ մենք պատրաստ ենք փոխանցելու առևտրային առաջարկները ֆորումների և ցուցահանդեսների անցկացման վերաբերյալ։ Հավելենք նաև Չեխիայում հայկական համայնքի հնարավորությունն ու բիզնես կապերը»,-նշեց Չեխիայի առևտրի ու արդյունաբերության նախարարության պատասխանատու Մարտին Պոսբիշիլը։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Վլադիմիր Ամիրյանը, շնորհակալություն հայտնելով բիզնես ֆորումի համակազմակերպիչներին, նշեց, որ Հայաստանի և Չեխիայի Պալատների միջև դեռևս 2016 թվականին ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի իրականացման արդյունավետ քայլերից մեկը այս հանդիպումն է, որին պետք է հաջորդեն համատեղ ծրագրերը։ Պարոն Ամիրյանը Պալատի ղեկավարության անունից պատրաստակամություն հայտնեց զորակցելու հայ-չեխական գործակցության ցանկացած համատեղ ծրագրի։

Լիագումար նիստից հետո B2B ձևաչափով գործարարները անհրածեշտ տեղեկություններ, համատեղ ծրագրերի իրականացման մտադրություններ փոխանակեցին։

hacklink al hd film izle php shell indir siber güvenlik türkçe anime izle Fethiye Escort android rat duşakabin fiyatları fud crypter hack forum instagram beğeni bayan escort - vip elit escort wordpress nulled themesAnkara Evden Eve Nakliyatfethiye escortuluslararası evden eve nakliyatmobil ödeme bozdurmasu tesisatçısıcasino sitelerihtml nullednulled themesredfoxbetbomb bonanza oynasugar rush oynashining hot oynablackbull oynaseks filmi izlesportsurgeVozol 2200nulled shopify themesAviator Sinyal HilesiAviator Sinyal HilesiMobil Ödeme BozdurmaMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmetesisatçıMobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeCialisMobil Ödeme BozdurmaMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Bozdurma Vodafone Mobil Ödeme Bozdurma web tasarımjakuzibeylikdüzü evden eve nakliyatbuca escortTheta Healing Nedirgeri döndürme ritüeliredfoxbetümraniye escort