ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Նորություններ

Հայաստան – Պերու

Մայիսի 12-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Հայաստանում Պերուի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լուիս Բենջամին Չիմոյ Արտեագան: Մեր երկու պետություններն էլ ունեն կայուն և դինամիկ զարգացող տնտեսություն և հիմնված են ազատ շուկայական հարաբերությունների վրա: Հատկապես թանկարժեք մետաղների արտահանման գծով մեր երկիրը աշխարհում առաջիններից մեկն է: Այս փուլում մեզ անհրաժեշտ է իրար լավ ճանաչել և գործարար կապեր ստեղծել, - նշեց դեսպանը: ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը պերուցի դիվանագետին տեղեկացրեց, որ Հայաստանը ունի արտահանման ոլորտում որոշակի արտոնություններ, ինչը կարող է արտերկրի ներդրողների ներգրավել համատեղ արտադրություններ հիմնելու: Միաժամանակ՝ հայ-իրանական սահմանին հիմնվում է ազատ տնտեսական գոտի, որը հնարավորություն կտա դուրս գալ իրանական շուկա: Երկուստեք կարծիք...

Կարդալ ավելին

«Մեկ գոտի, մեկ ուղի»

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման շրջանակներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությունը, ՀՀ ԱԱՊ նախագահի խորհրդական, Գործարար կանանց աջակցման հիմնադրամի նախագահ Լիլիա Գևորգյանի գլխավորությամբ, 2017թ. մայիսի 6-10-ը մասնակցեց ՉԺՀ Հուբեյ նահանգի Իչան քաղաքում տեղի ունեցած «Մեկ գոտի, մեկ ուղի» Թեյի միջազգային առևտրային ցուցահանդեսին: Միջոցառմանը մասնակցում էին նաև պատվիրակություններ Ռուսաստանի Դաշնությունից, ՉԺՀ-ից /Թեյի արտադրողների պալատ/, Միջին Ասիայի երկրներից, Վրաստանից, Մալայզիայից, Բելոռուսից և այլն: Հայաստանյան պատվիրակության կազմում էին գործարարներ, որոնք ներկայացնում էին Երևան, Մոսկվա և Սոչի քաղաքների առևտրային ձեռնարկությունները: Բանակցությունների ընթացքում ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ, ստորագրվեցին համաձայնագրեր պատվիրակության անդամների և թեյ արտադրողների միջև: Միջոցառման մասնակիցներին ներկայացվեցին թեյի շնորհանդեսներ, թեյի պատրաստման մշակույթը...

Կարդալ ավելին

Հայ-իրանական տնտեսական կապեր

Երկօրյա աշխատանքային այցով ապրիլի 18-20-ը Իրանի Իսլամական Հանրապետությունում էր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությունը՝ Պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի գլխավորությամբ: Հայաստանյան պատվիրակությունը ապրիլի 19-ին Ջուլֆա քաղաքում հանդիպում է ունեցել «Արազ» ազատ տնտեսական գոտու ղեկավարության և գործարարների հետ: Հայաստանում համանման կազմակերպություն հիմնելու գործում հայ գործարարներին օգնելու պատրաստակամության մասին է խոսել «Արազ» ազատ տնտեսական գոտու նախագահ Մոշե Ղադեմ Արաբ-Բաղին: Պարոն Անդրանիկ Ալեքսանյանը նշել է, որ Հայաստանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում իրանցի գործարարներին կհատկացվեն տարածքներ և միջոցներ՝ ինչպես որ նույնը արվելու է իրանական կողմում: B2B ձևաչափով հայ գործարարները հանդիպումներ ու զրույցներ են ունեցել իրանցի գործարարների հետ, ստացել անհրաժեշտ տեղեկություններ, ծանոթացել ազատ տնտեսական գոտու հնարավորություններին ու պայմաններին:...

Կարդալ ավելին

Հայաստան – Սիրիա

Ապրիլի 11-ին Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության Գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը հանդիպում ունեցավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը, գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և Հայ-սիրիական բարեկամության կազմակերպության համանախագահ Լևոն Զաքին: Պարոն Իսսամ Նայալը գոհունակությամբ նշեց, որ Սիրիան ընդամենը վեց երկրների շարքում Հայաստանը համարում է իր բարեկամ երկիրը, և անհրաժեշտություն կա, որ հայ մասնագետներն ու շինարարները մասնակից դառնան պատերազմական գործողություններից ավերված սիրիական բնակավայրերի վերականգնմանը: Պարոն Մարտին Սարգսյանը երախտագիտությամբ նշեց Հայաստանի նկատմամբ սիրիական ժողովրդի բարեկամական գնահատանքն ու ջերմությունը՝ «Մենք զորակցություն ենք հայտնում Սիրիայի հինավուրց ու խաղաղասեր ժողովրդին, որը հայոց մեծ արհավիրքի տարիներին եղբայրաբար...

Կարդալ ավելին

Թեմատիկ քննարկում

Մարտի 30-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության  համատեղ նախաձեռնությամբ կայացավ թեմատիկ քննարկում  պետական համապատասխան ատյանների պատասխանատուների և գործարարների մասնակցությամբ: Թեման կոնկրետ էր ու օրախդիր և վերաբերում էր ավելացված արժեքի հարկով բազմակի օգտագործման տարաների  հարկման խնդրին: ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը թեմայի վերաբերյալ արտահայտեցին  տեսակետներ ու կարծիք, որ 2018 թվականից գործող հարկային նոր օրենսգրքում հիշյալ դրույթը լրամշակվի հնարավորինս հստակ, որ տարընթերցումների տեղիք չտա և գործարարներին ավելորդ հոգսեր չստեղծի: Շահեկան քննարկման ժամանակ որոշվեց կարևոր ու ընդհանրական հարցերը խմբավորել և գրավոր ներկայացնել ու ըստ անհրաժեշտության կրկին անդրադառնալ խնդրին:...

Կարդալ ավելին

Հայ – իրանական կապեր

Մարտի 17–ին ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Գիլանի մարզի առևտրաարդյունաբերական պալատի փոխտնօրենին և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության երկու խորհրդականներին։     Քննարկվեցին համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք մասնավորապես շեշտվեց, որ Հայաստանը, որպես Եվրասիական Տնտեսական Միության երկիր, կարող է Իրանի գործարարների համար ծառայել որպես տնտեսական կամուրջ և համատեղ ձեռնարկումների շահավետ տարածք։ ...

Կարդալ ավելին

Հայ – չինական տնտեսական կապեր

Մարտի 11–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալեց Հայաստանում Չինաստանի Հանրապետության դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդական Ուան Շիցային։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները, մասնավորապես տուրիզմը, ինչի զարգացման համար ելակետային գործոն կարող է լինել Հայաստան–Չինաստան ավիաչվերթի կազմակերպումը։ Խոսվեց նաև Մետաքսի Մեծ ճանապարհի երկաթուղային տարբերակի հեռանկարի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի մասին։...

Կարդալ ավելին

Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն-Հայաստան

Մարտի 9-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը հանդիպում ունեցավ Հայաստանում Հարավ-Աֆրիկյան հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Վիշ Բադալի հետ: Վլադիմիր Ամիրյանը հյուրին ներկայացրել է միջպետական հարաբերությունների մակարդակն ու առևտրային ծավալները՝ միաժամանակ ներկայացնելով հատկապես ադամանդագործության, թանկագին քարերի մշակման և տուրիզմի ոլորտում կապերի ակտիվացումը: Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն դիվանագետը իր հերթին կարևորել է փոխադարձ այցելությունների, բիզնես ֆորումների ու ցուցահանդեսների դերը, ինչը այսօր տնտեսական կապերի աշխուժացման լավագույն միջոցներն են:...

Կարդալ ավելին

Հայ-Բրիտանական գործարար համաժողով Լոնդոնում

Ս.թ. մարտի 9-ից 10-ը մեկ տասնյակից ավելի հայկական ՏՏ ոլորտը ներկայացնող առաջատար ընկերություններ մասնակցել են հայ-բրիտանական ՏՏ գործարար համաժողովին՝ ներկայացնելով իրենց ծառայությունները և ապրանքները: Ընտրված բոլոր ընկերությունները ունեն մեծ փորձ տեղական և միջազգային շուկաներում և հնարավորություն ունեն առաջարկելու բարձրորակ ՏՏ ծառայություններ և լուծումներ բրիտանական շուկային, ինչպես նաև դառնալ երկարաժամկետ և վստահելի գործընկերներ բրիտանական ընկերությունների համար: Միջոցառումը մեկնարկվել է Լոնդոնում գտնվող Դաբլ Թրի բայ Հիլթոն Իլինգ հյուրանոցում մարտի 9-ին: Ավելի քան 5 տասնյակ բրիտանական և հայկական, ինչպես նաև բիզնեսին աջակցող կազմակերպություններ ներկա են գտնվել միջոցառմանը: Երևանում բրիտանական դեսպանատան Առևտրի և զարգացման պատասխանատուն ողջունեց մասնակիցներին՝ նշելով որ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Երևանում ուրախ է...

Կարդալ ավելին

Հայ-բուլղարական կապեր

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համատեղ կազմակերպած հանդիպման հյուրերն էին Հայաստանում Բուլղարիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովան և Բուլղարիայի «Ռեմին» և «Նկիոս Խրանիժիներինգ»  ընկերությունների նախագահ Նիկոլայ Ռաչևը: Շնորհանդեսով ներկայացվեցին սննդարդյունաբերության ոլորտի սարքավորումների արտադրությունը, Հայաստանի հետ գործակցության հնարավորությունները: Հայկական կողմից «Կրեդիտ պարտնյոր» ընկերության տնօրեն Արմեն Ներսիսյանը ներկայացրեց մատուցվող ծառայությունների ծավալը, որակն ու համագործակցության տարբերակները: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը   և  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը կարևորեցին նման կոնկրետ թեմայով հանդիպումների նշանակությունը՝ առավել ևս երբ կա դեսպանության աջակցությունը:...

Կարդալ ավելին