ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Նորություններ

«ՊանԱրմենիան Էքսպո 2017

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և «ՊրոմԷքսպո» ընկերությունը հոկտեմբերի 6-8-ը ներկայացրեցին իրենց հերթական համատեղ նախագիծը` «ՊանԱրմենիանԷքսպո 2017»  ութերորդ միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսը, որը  նվիրված էր Էրեբունի -Երևանի 2799ամյակին: «ՊանԱրմենիանԷքսպո»2017»  Ցուցահանդեսի նպատակը՝[mkd_unordered_list style="circle" animate="yes" font_weight=""] Հայրենական արտադրանքի ճանաչողականության և պահանջարկի բարձրացումը Խթանել հայրենական արտադրանքի արտահանումը Նպաստել Հայաստանի և արտերկրների միջև համատեղ գործարար և ներդրումային ծրագրերի խթանմանը Աջակցել Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտմանը։ [/mkd_unordered_list] Թեմատիկ բաժինները՝ Առողջապահություն, արդյունաբերություն, բեռնափոխադրում, գյուղատնտեսություն և սննդարդյունաբերություն, զբոսաշրջություն, ծառայություններ, տպագրություն, տեքստիլ, շինարարություն և կահույք: «ՊանԱրմենիանԷքսպո 2017» ցուցահանդեսին մասնակցեցին ավելի քան 138 կազմակերպություն Հայաստանից, Արցախից, Չինաստանից, Ավստրիայից,Ռուսաստանից, Գերմանիաից, Հնդկաստանից,  Ամերիկայի Միացյալ Նահանգներից: «ՊանԱրմենիանԷքսպո 2017» ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից անցկացվեցին սեմինար-շնորհանդես՝ տրամադրվող աջակցության   ուղղությունների մասին:...

Կարդալ ավելին

Հայ-լեհական կապեր

Հոկտեմբերի 4-ին կայացավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Լեհաստանի առևտրի պալատի համատեղ կազմակերպած հայ-լեհական գործարար համաժողով B2B (բիթուբի) հանդիպումների ձևաչափով, որի ընթացքում հայ և լեհ գործարարները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց ընկերությունները: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը ներկայացրեց հանդիպման նպատակը և Հայաստանի գործարար մթնոլորտը: «Բիզնես վարելու համար անհրաժեշտ պայմաններն ու հարկային համակարգը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով շնորհանդեսը ներկայացրեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ծրագրերի համակարգող Մարիա Թորոսյանը: Լեհական ընկերություններն առաջարկեցին հետևյալ ապրանքները և ծառայությունները՝[mkd_unordered_list style="circle" animate="yes" font_weight=""] Մրգերի և բանջարեղենների չորացման համար նախատեսված սարքավորումներ Քիմիական հումք, կենցաղային քիմիա, կոսմետիկա Նորարարական տեխնոլոգիաներ կաթնամթերքի մթերման արդյունավետության բարձրացման համար Ճարտարապետություն, շինարարություն [/mkd_unordered_list] Բիթուբի ձևաչափով հանդիպմանը հայ և լեհ գործարարները...

Կարդալ ավելին

Հայ-Հնդկական համագործակցություն

Սեպտեմբերի 28-ին, Երևանում տեղի ունեցավ հայ-հնդկական գործարար համաժողով, որին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել մեկ տասնյակից ավելի ընկերություններ՝ ներկայացնելով էնեգետիկայի, զբոսաշրջության, մեքենաշինության և այլ ոլորտները։ Համաժողովի շրջանակներում ստորագրվեց փոխգործակցության հուշագիր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Հնդկաստանի արդյունաբերական կոնֆեդերացիայի միջև։...

Կարդալ ավելին

Հայ-մեքսիկական գործարար կապեր

Ս.թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ առևտրաարդունաբերական պալատ էր այցելել Ռուսաստան—Մեքսիկա առևտրաարդունաբերական պալատի, ինչպես նաև Մեքսիկայի երկկողմ պալատների ԵԱՏՄ խորհրդի նախագահ՝ Ամերիկո Ալատորե Օսունայի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ ԱԱՊ միջազգային վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը, ողջունելով հյուրերին, անդրադարձ կատարեց ՀՀ ԱԱՊ-ի գործունեությանը, այնուհետև ներկայացրեց հայ-մեքսիկական գործարար կապերի զարգացման հնարավոր ուղղությունները։ Իր հերթին պարոն Օսունան ներկայացրեն իր ղեկավարած կառույցի գործունեությունը, ինչպես նաև հետաքրքրությունները Հայաստանի հետ փոխգործակցության բնագավառում։ Զրույցի վերջում երկուստեք նշվեց Հայաստանում և Մեքսիկայում գործարար հանդիպումների կազմակերպման կարևորությունը, առաջիկայում փոխգործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունները, առանձնացվեցին առավել հեռանկարային ոլորտները։...

Կարդալ ավելին

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով

Սեպտեմբերի 18-20-ին Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Հայաստան – Սփյուռք 6-րդ համաժողովը, որի շրջանակներում սեպտեմբերի 19-20-ին ՀՀ կառավարության հետ համատեղ կազմակերպվեցին Հայկական Առևտրային Ցանցի (ՀԱՑ) բիզնես ֆորումը և տարեկան ժողովը: Մասնակցեցին Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ պաշտոնատար այրեր, մասնավոր սեկտորի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստան-Սփյուռք տնտեսական համագործակցության խթանման խնդիրներին՝ տեղական ներդրումային միջավայրի, սիրիահայ գործարարների փորձի, Արցախի տնտեսության և ՏՏ ոլորտին առնչվող հարցերին նվիրված նիստին ելույթ ունեցավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, Հայ Առևտրային Ցանցի նախագահի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը, ով ներկայացրեց խնդրին առնչվող դժվարությունները՝ միաժամանակ նշելով դրանց կարգավորման արդյունավետ տարբերակները: Սեպտեմբերի 20-ին կայացավ ՀԱՑ-ի վեհաժողովը, որի ժամանակ նոր նախագահ ընտրվեց սփյուռքահայ գործարար...

Կարդալ ավելին

Հայ-Վենեսուելական կապեր

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ընդունեց ՌԴ-ում Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարներ Ալվարո  Սանչես Կորգերոյին և Հոգլիս Մարտինես Նունյեսին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-վենեսուելական հնարավոր տնտեսական համագործակցության ոլորտները, ինչպես նաև առկա չօգտագործված ռեզերվները: Հանդիպման ավարտին կողմերը ցանկություն  հայտնեցին հետագա համագործակցության համար:...

Կարդալ ավելին

Հայ-չինական կապեր

Օգոստոսի 30-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ հայ և չին գործարարների հանդիպում, որը կազմակերպել էին Երևանի առևտրաարդյունաբերական պալատը և Չինաստանի Շանդոնգի նահանգի Ցինգաո քաղաքի զարգացման հանձնաժողովը: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը հյուրերին ներկայացրեց ՀՀ ԱԱՊ-ի գործառույթներն ու արտաքին կապերի ռազմավարությունը, իսկ Երևանի պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը և տնօրենի պաշտոնակատար Արտակ Միքայելյանը նշեցին հնարավոր գործակցության ոլորտները: Երկուստեք եղան կոնրետ առաջարկություններ, որոնց վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ տվեց Չինաստանի Հանրապետությունում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Արթուր Եգորյանը:...

Կարդալ ավելին

Հայ-ուկրաինական տնտեսական կապեր

Օգոստոսի 25-ին Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը ընդունեց Ուկրաինայի Հանրապետության Չերկասսկի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սերգեյ Պերշինին: Երկուստեք առավել հետաքրքրողը հայ-ուկրաինական առևտրատնտեսական կապերի ակտիվացումն էր: Քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և տնտեսական  կապերի աշխուժացման նոր տարբերակներ: Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը և Ուկրաինայի Հանրապետության Չերկասսկի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սերգեյ Պերշինը ստորագրեցին համագործակցության հուշագիր:...

Կարդալ ավելին

Հայ-հնդկական կապեր

Հուլիսի 28-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը ընդունեցին Հայաստանում Հնդկաստանի փոխդեսպան Պրաշանտ Կումար Դասին: Երկուստեք նշվեցին, որ հայ-հնդկական առևտրատնտեսական կապերը անհրաժեշտ է առավել ակտիվացնել: Հնդիկ փոխդեսպանը առավել հետաքրքրություն ցուցաբերեց հատկապես հայ-իրանական սահմանամերձ տարածքներում ազատ տնտեսական գոտիների կազմակերպման վերաբերյալ, որի մասին նրան տրվեց հանգամանալի տեղեկություն: Որպես ԵՏՄ անդամ երկիր՝ արծարծվեց նաև Հայաստանի միջոցով երրորդ երկրներ դուրս գալու հնարավորությունը և երկուստեք շահեկանությունը:...

Կարդալ ավելին

Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի ներկայացուցիչների այց

Հուլիսի 24-26-ը Հայաստանում հերթական այցով հանդես եկան Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի (ՄՁՄԿ) ներկայացուցիչները՝ քննարկելու համար <<Բարեփոխումների երկխոսության ամրապնդում>> ծրագրի 2–րդ փուլի մեկնարկը: ՄՁՄԿ ներկայացուցիչներն էին Նատալիա Օտել Բելանը (տարածաշրջանային տնօրենի տեղակալ, Եվրասիա և Հարավային Ասիա), Էլիզաբեթ Լենզը (ծրագրային օգնական, Եվրասիա) և Կարմեն Ստանիլան (ավագ խորհրդատու): Ծրագրի այս փուլն իրականացնելու է Երևանի առևտրաարդյունաբերական պալատը: Այցի շրջանակներում հանդիպումներ կազմակերպվեցին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի, Սոցիալական և քաղաքացիական զարգացման հիմնադրամի նախագահ Սամվել Մխիթարյանի, ՀՀ ԱԱՊ Ֆինանսական խորհրդատվության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շատվերովի, Հայաստանի բեռնափոխադրողների ասոցիացիայի նախագահ Մակար Առաքելյանի,  <<Հարկ վճարողների պաշտպանություն>> հ/կ նախագահ Փայլակ Թադևոսյանի, Հավասար հնարավորությունների աջակցման հիմնադրամի նախագահ Հայկ Մարգարյանի և Երևանի...

Կարդալ ավելին