ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Նորություններ

Հայաստան-Բրազիլիա տնտեսական կապեր

      Փետրվարի 26-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ընդունեց Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին:    Բրազիլացի դիվանագետին առանձնապես հետաքրքրում էին, թե վերջին ամիսներին Հայաստանում իրավիճակի փոփոխությունները ինչպես են ազդել Կառավարության ծրագրերի վրա, ինչպիսին է գործարար մթնոլորտը և ներդրումային դաշտը, ինչպես ակտիվացնել միջպետական առևտրային կապերը:    Պարոն Ալեքսանյանը ներկայացրեց բարեփոխումների դրական ազդեցությունը ներդրումներ կատարելու առումով, կարևորեց պալատների միջև գործակցության նոր պայմանագրի ստորագրումը և հանդիպումների, բիզնես ֆորումների ու ցուցահանդեսների միջոցով գործարարների անմիջական շփման անհրաժեշտությունը համատեղ ծրագրերի իրականացման գործում: Դեսպանը նշեց, որ Հայաստանում բրազիլական մի առաքելություն դրական արդյունքներով է ավարտվել, և անհրաժեշտություն է առաջացել մեկ այլ առաքելություն իրականացնելու:...

Կարդալ ավելին

Հայ-եգիպտական կապեր

   Փետրվարի 21-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հյուրն էր Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Դեսուկին:    ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ներկայացրեց Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումներն ու նպաստավոր բիզնես մթնոլորտը ներդրումներ կատարելու համար: Նա հատկապես շեշտեց, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ և միաժամանակ մասնակցելով Եվրամիության առանձին ծրագրերին, կարող է Եգիպտոսի գործարարների համար տարանցիկ ճանապարհ դառնալ երրորդ երկրների շուկա դուրս գալու: Առավել ևս, որ Հայաստանը օգտվում է GSP և GSP+ արտունությունների համակարգից:    Եգիպտացի դիվանագետը գոհունակությամբ նշեց, որ աֆրիկյան երկրներում նույնպիսի արտոնյալ պայմաններ ունի Եգիպտոսը և Հայաստանի համար կարող է տարանցիկ դառնալ Աֆրիկայի և արաբական շատ երկրներ դուրս գալու...

Կարդալ ավելին

Հայ-թուրքմենական տնտեսական կապեր

   Փետրվարի 19-ին Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմեդ Այազովը այցելեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ: Նա դեսպանության անունից պաշտոնական հրավեր հանձնեց Պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանին 2019 թվականի օգոստոսի 12-ին Թուրքմենբաշի քաղաքում Կասպյան առաջին տնտեսական ֆորումին մասնակցելու կապակցությամբ: Համաժողովին մասնակցելու են Մերձկասպյան երկրների կառավարությունների անդամներ, նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ, գործարարներ: Ֆորումի նպատակն է Կասպյան տարածաշրջանում ստեղծել խոշոր ներդրումների գրավչության ծրագրերի և քննարկումների բարենպաստ պայմաններ արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, առևտրի, տուրիզմի և այլ ոլորտներում: Ֆորումին հրավիրվում են առաջին հերթին տարածաշրջանին մերձակա պետությունների և միջազգային տնտեսական ու ֆինանսական կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում պատվիրակներ Հայաստանից:    Դեսպանը նշեց, որ ֆորումը փոխշահավետ կլինի Թուրքմենստանի և Հայաստանի  միջև...

Կարդալ ավելին

Հայ-ղազախական կապեր

Փետրվարի 14-ին Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուռազաևը այցելեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ: Պալատի Գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը հյուրին  ներկայացրեց Պալատի գործառույթներն ու Ղազախստանի հետ  համագործակցության ակտիվացման հնարավորությունները: Պարոն Դեսպանը ներկայացրեց Ղազախստանի ներդրումային մթնոլորտը և նշեց, որ  իրական հնարավորություններ կան առևտրաշրջանառությունը աշխուժացնելու: Նա նաև հավելեց, որ Ղազախստան-Հայաստան բեռնափոխադրումների ուղիները առավել ծախսատար են և որոշակի բեռների տեղափոխման համար ոչ շահավետ, բայց օրինակ հայաստանյան խմիչքների, ոսկեգործության և որոշ ոլորտներում համագործակցությունը կարելի է զարգացնել: Նա ընդգծեց, որ բոլոր դեպքերում միջպետական առևտրաշրջանառության դինամիկան այսօր դեռևս բավարար չէ: Անդրանիկ Ալեքսանյանը հավաստեց, որ մեծ բիզնեսները հիմնականում  իրենք են որոշում  գործակցության տարբերակները, բայց փոքր և միջին բիզնեսին Պալատների...

Կարդալ ավելին

Հայաստան-Գանա տնտեսական կապեր

   Հունվարի 31-ին ՀՀ-ում Գանայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Ակուա Ակյաա Օպուկու-Վարեն այցելեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ, ուր նրան ընդունեցին Պալատի  գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, փոխնախագահ Հարություն Հայրապետյանը և աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը:    Հայաստանի գործարար մթնոլորտի, գործակցության հավանական ոլորտների մասին ներկայացրեց Պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը՝ կարևորելով երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև փոխըմբռնման հուշագրի  ստորագրումը: Նա միաժամանակ շեշտեց, որ հարկավոր է երկուստեք ձեռնամուխ լինել Հայաստանում Գանայի պատվավոր հյուպատոս ունենալու գործին: Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ Պալատը կաջակցի Գանայի բիզնեսը երրորդ երկրներ արտահանելուն՝ Հայաստանում համատեղ վերամշակելով Գանայից ներկրվող ապրանքները:    Պալատի փոխնախագահ Հարություն Հայրապետյանը հավելեց, որ Գանան հարուստ է հատկապես տեխնիկական ալմաստով,...

Կարդալ ավելին

Քննարկվել է ծագման հավաստագրերի էլեկտրոնային համակարգի ներդրման հնարավորությունը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է քննարկում ծագման երկրի հավաստագրի տրամադրման թվայնացմանն ուղղված ծրագրի իրականացման վերաբերյալ: Ծրագիրն իրականացնում է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը և ՀՀ առևտրարադյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը: Հանդիպման ընթացքում նշվել է, որ ուսումնասիրվել են Հայաստանում գործող հավաստագրերի տրամադրման ընթացակարգերը և այլ երկրների էլեկտրոնային հավաստագրերի տրամադրման փորձը, ինչպես նաև ծագման երկրի հավաստագրերի տրամադրման թվային համակարգի և դրա գործողությունների շրջանակի վերաբերյալ Հայաստանի գործարար համայնքի տեսակետներն ու առաջարկները: Արդյունքում մշակվել է Հայաստանի ծագման հավաստագրերի տրամադրման թվայնացման համակարգի կառուցվածքը, համակարգում փաստաթղթերի և անհրաժեշտ տեղեկատվության...

Կարդալ ավելին

Հայ-իրանական կապեր

Նոյեմբերի 26-ին  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ էր այցելել ԻԻՀ խորհրդատվական խորհրդի (մեջլիսի) պատգամավոր Մուսամե Աղափուր Ալի Շահիին։ Պատգամավորին ընդունել է ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, ով իր գոհունակությունն է հայտնել առ այն, որ հայ-իրանական հարաբերությունները շարունակում են գտնվել  բարձր մակարդակի վրա և զարգանում են փոխվստահության մթնոլորտում։ Նա նշեց , որ երկու երկրների տնտեսական հարաբերությունների շարունակականության շրջանակներում առևտրաարդյունաբերական պալատները ունեն կարևոր առաքելություն ՝ դառնալու կապող օղակ երկու երկրների գործարարների մեջ և մի շարք ոլորտներում առանձին պայմանավորվածությունների  ձոռքբերման հնարավորություն ստեղծել։ ԻԻՀ  մեջլիսի պատգամավորը շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար և նշեց, որ Հայաստանն ու Իրանը շատ ընդհանրություններ ունեն և այդ պատճառով է , որ...

Կարդալ ավելին

Գործարար պատվիրակության այց Էստոնիա

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և Էստոնիայի առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ նոյեմբերի 11-ին կազմակերպել են գործարար պատվիրակության այց Էստոնիայի մայրաքաղաք Տալլին։Նոյեմբերի 12-ին հայկական գործարար պատվիրակությունը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի գլխավորությամբ հանդիպել է Էստոնիայի առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Մաիթ Փալթսի հետ։ Ներկայացվել է Էստոնիայի ԱԱՊ գործունեությանը, տնտեսության և գործարար միջավայրի նկարագիրը, կայացել են հանդիպումներ համապատասխան ենթակառուցվածքների հետ։ Նոյեմբերի 13-ին մեկնարկել է հայ-էստոնական գործարար համաժողովը։ Համաժողովին ներկա են գտնվել Էստոնիայի առևտրաարդյունաբերական պալատի տնօրենը և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։ Վերջինս, ներկայացնելով հայ-էստոնական տնտեսական հարաբերությունները, դրանցում աճի միտում է նկատել և ընդգծել է նման միջոցառումների կազմակերպման կարևորությունը այս հարցում։ Գործարար համաժողովի ընթացքում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն...

Կարդալ ավելին

ՀՀ ԱԱՊ-ի նախագահության հերթական նիստ

   Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության հերթական նիստը, որը վարում էր ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը: Օրակարգում ներառվել էին հետևյալ հարցերը՝ 1.Եվրապալատի և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջև համագործակցության զարգացման հեռանկարները և տեսլականը:                      ՀՀ ԱԱՊ փոխնախագահ Հարություն Հայրապետյան 2.Էլեկտրոնային առևտրի համակարգի ներդրման հնարավորությունները, դրա հետ կապված խնդիրները, լուծման ուղիները, ներդրման անհրաժեշտությունը:                     ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյան 3.Միջազգային առևտրային պալատի կողմից կազմակերպվող ամենամյա՝ 2019-ին կայանալիք արդեն 10-րդ  «Օսլոյի բիզնեսը հանուն խաղաղության» մրցանակաբաշխությանը Պալատի կողմից թեկնածուներ առաջադրելու հարցը: Ներկաներին հետաքրքրում էր հատկապես Մեղրու ազատ տնտեսական գոտու ճակատագիրը: Այդ մասին անհրաժեշտ ինֆորմացիա տվեց  նիստը վարող Անդրանիկ Ալեքսանյանը՝ մասնավորելով կազմակերպությունների և գործարարների, որպես շահառուի, մասնակցության...

Կարդալ ավելին

Հայ-չինական կապեր

Հոկտեմբերի 21-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ էին ժամանել  գործարար պատվիրակության անդամներ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, պատվիրակության ղեկավար՝ Բարեկամության և Զարգացման հիմնադրամի տնօրեն պարոն Յոնգ Ան Չու-ի գլխավորությամբ: Պատվիրակությունը բաղկացած էր մի շարք առաջատար ընկերությունների նեկայացուցիչներից, որոնք մասնագիտացված էին մասնավորապես գյուղատնտեսության, շինարարության, թեյի արտադրության, ալկոհոլային խմիչքների, զբոսաշրջության,  անվադողերի արտադրության և տեքստիլի  ոլորտներում: Պալատի գործադիր տնօրեն պարոն Ալեքսանյանը ողջունեց ներկաներին նշելով, որ հայ-չինական գործարար հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են և պալատը միշտ պատրաստ է  աջակցել ցանկացած տեսակի նախաձեռնության, որը կլինի փոխշահավետ թ՛ե Հայաստանի և թ՛ե Չինաստանի գործարար շրջանակների համար: Չինական պատվիրակության ղեկավարը նշեց, որ իրենք հետաքրքրված են  հայկական  շուկայով,  հանդիպումներ են ունեցել մի շարք...

Կարդալ ավելին
hacklink al hack forum oyun haberleri instagram takipçi satın albursa escortpornoporno izledireksiyon dersipornyetişkin sohbetdijital para nedir