Ֆորս Մաժորի հավաստում
Հարգելի գործընկերներ, Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հավատարիմ մնալով իր սկզբունքներին, ստեղծված այս ծանր իրավիճակում կրկին կանգնած է բիզնեսի կողքին: Պալատը հերթական քայլն է ձեռնարկում տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու համար: Մենք օրենքով մեզ վերապահված լիազորությունների շրջանակում պատրաստ ենք դիտարկել ընկերությունների հայտերը և պահանջներին համապատասխանելու դեպքում հնարավորինս արագ տրամադրել անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) հավաստագրեր այն ընկերություններին, ովքեր կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված չեն կարողացել կատարել միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունները: Հավաստագրերի տրման կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ՝ ՀՀ ԱԱՊ-ի պաշտոնական կայքում հետևյալ հղումով` http://armcci.am/?page_id=9333...
Կարդալ ավելին