«Արտահանման որակի կառավարումը գինու ոլորտում» թեմայով աշխատաժողով
Դեկտեմբերի 10-ից 11-ը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներ Մարիա Թորոսյանը և Էդգար Մեհրաբյանը մասնակցեցին Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացած «Արտահանման որակի կառավարումը գինու ոլորտում» թեմայով աշխատաժողովին: Միջոցառումը կազմակերպվել էր «Գերմանիայի ֆիզիկատեխնոլոգիական համալսարանը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում՝ Գերմանիայի ֆիզիկատեխնոլոգիական համալսարանի (PTB) և Առևտրի միջազգային կենտրոնի (ITC) կողմից: Միջոցառմանը մասնակցում էին Առևտրաարդյունաբերական ալատների, ասոցիացիաների և բիզնեսին աջակցող այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից: Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին գինու արտահանման ոլորտի տեխնիկական չափանիշները, մակնշման, HACCP համակարգի (Hazard analysis and critical control points, վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետեր), Global GAP(Good agricultural practice, պատշաճ գյուղատնտեսական պրակտիկա) համակարգի, ստանդարտների, կայուն զարգացման, ենթակառուցվածքների հետ կապված հարցեր: Պալատի ներկայացուցիչ...
Կարդալ ավելին