ՀՀ ԱԱՊ –Երևանի քաղաքապետարան
Երևանի համայնքը հանրապետության նաև բիզնեսի զարկերակն է։ Եվ այդ առումով էլ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը առանձնապես կարևորում է համատեղ աշխատանքը քաղաքապետարանի հետ։ Երկու կառույցների համար էլ աշխատատեղերի ստեղծմանը, հայրենական արտադրության զարգացմանը, արտահանմանն ու արտաքին կապերի ծավալմանը աջակցելը ժամանակի հրամայականն են, օրախնդիրը։ Այդ նպատակամիտվածությամբ էլ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարըանը փետրվարի 21–ին ստորագրեցին համաձայնագիր, որը լուրջ հնարավորություն է ստեղծում փոխադարձ հետաքրքրություն և փոխշահավետություն ներկայացնող բոլոր ոլորտներում համատեղ աշխատանքը զարգացնելու և ամրապնդելու համար։ «Երեւանի քաղաքապետարանն այսօր քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված շոշափելի բարեփոխումներ է իրականացնում, որի շրջանակում է դիտարկվում նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ...
Կարդալ ավելին