ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ
Մինչ Հայաստանում աշխույժ քննարկումներ են գնում Մաքսային Միությանը միանալու դրական ու բացասական կողմերի մասին, հայ և ռուս գործարարները գործնականում քննարկում, համագործակցության ծրագրեր են մշակում Երևանում։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նիստերի դահլիճում աշխատանքն սկսեց Երևանի և Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատների կողմից կազմակերպված գործարար համաժողովը, որին մասնակցեցին հայ և ռուս գործարարներ, ոլորտների պատասխանատուներ։ Պաշտոնական մասից հետո սկսված դեմ առ դեմ հանդիպման ժամանակ հայ և ռուս գործարարները որոշակիացրեցին փոխադարձ ներդրումների ու առևտրային կապերի շրջանակները, կնքեցին մոտակա և հեռագնա աշխատանքային պայմանագրեր՝ դրանցում ներառելով նաև Մաքսային Միության ձևավորման ու այդ միության պահանջներին համապատասխան աշխատանքները կազմակերպելու խնդիրները։ Գործարար համաժողովի մասնակիցները այսօր մայրաքաղաքի տրանսպորտային, շինարարական և ներդրումային...
Կարդալ ավելին