Հայ-չեխական կապեր
Հայ–չեխական տնտեսական կապերն առավել ակտիվացնելու և ծավալելու ակնկալությամբ սեպտեմբերի 12–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Հայաստանում գտնվող Չեխիայի Հանրապետության պետական և մասնավոր հատվածի գործարար պատվիրակությունը՝ Հայ–չեխական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարթլի գլխավորությամբ։ Որպես Եվրոպական Միության անդամ երկրի՝ Չեխիային հետաքրքրում է Հայաստանի հետ համագործակցության ապագան և այդ համատեքստում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի դերն ու մասնակցությունը։ Այդ մտահոգության վերաբերյալ, հանգամանորեն ներկայացնելով Պալատի գործառույթներն ու արտաքին կապերը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը նշեց, որ Եվրասիական Միությանը անդամակցության պայմաններում էլ Հայաստանը նույն հաջողությամբ շարունակելու է գործակցությունը եվրոպական երկրների հետ։ Պարոն Բարթլը նշեց, որ Չեխիան Հայաստանի համար կարող է դարպաս...
Կարդալ ավելին