ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Նորություններ

Հայաստան – Բենին

Հայաստանի և Բենինի հանրապետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ակնկալությամբ փետրվարի 18–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Հայաստանում Բենինի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անիսետ Գաբրիել Կոչոֆան (նստավայրը՝ Մոսկվա)։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է դեսպանատան միջոցով ստեղծել լուրջ տեղեկատվական բազա գործարարների հանդիպման համար։ Դեսպանը նշել է, որ իր երկրի ղեկավարությունը շատ է հետաքրքրված Հայաստանի հետ տնտեսական կապերը ակտիվացնելու ուղղությամբ։ Որպես հայ գործարարի նկատմամբ ջերմության և ուշադրության վկայություն՝ դեսպանը տեղեկացրել է, որ Բենինի Հանրապետության ամենամեծ սուպերմարկետներից մեկը հայն է ստեղծել և կոչվում է «Երևան»։ Դիվանագետը միաժամանակ մասնավորեց հնարավոր համագործակցության ոլորտները՝ էներգետիկա, բնական ռեսուրսներ (ոսկի,...

Կարդալ ավելին

ՀԱՅ–ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԵՐ

 Փետրվարի 5–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի Հայաստանյան ներկայացուցչի պաշտոնակատար Մարկ Կալինինը։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը , նշելով հայ–ռուսական կապերի կարևորությունն ու դերը Պալատի ռազմավարության մեջ, միաժամանակ մանավորեց, որ դեռևս 2010թվականին է համագործակցության պայմանագիր ստորագրվել «ՌՈՍՍԱՏՐՈՒԴՆԻՉԵՍՏՎՈ» կազմակերպության հետ։ Պարոն Սարգսյանը հավելեց, որ այսօր հարկավոր է նոր թափ հաղորդել այդ կապերին՝ կազմակերպելով բազմաբնույթ միջոցառումներ։ Պարոն Կալինինը գոհունակություն հայտնեց պատշաճ ընդունելության համար՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել այդ կապերի զարգացմանը։ Առանձին խնդիրների վերաբերյալ կարծիքներ ու տեսակետներ արտահայտեցին Երևանի պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանն ու տնօրեն Կարեն Մարտիրոսյանը, ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը, «Գործարար կանանց հիմնադրամ» ՀԿ...

Կարդալ ավելին

Ծրագրերի կառավարման դասընթաց

Ս.թ. հունվարի 29-31-ը «Արևելյան ներդրումներ» ծրագրի շրջանակներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը կազմակերպեց եռօրյա դասընթաց (Project Management Training)։ Դասընթացը նպատակ ուներ խթանելու գործարարությանն աջակցող կառույցների կարողությունները ծրագրերի կառավարման ոլորտում (վարչական և ֆինանսական)։ Վերջինս վարեցին արտերկրից ժամանած փորձագետները։ Դասընթացը տեղի ունեցավ Վանաձոր քաղաքում։ Դասընթացի մասնակիցները Արևելյան գործընկերության երկրների գործարարությանն աջակցող կառույցների մասնագետներն էին, որոնք իրականացնում են միջազգային ծրագրեր։ Նշենք, որ «Արևելյան ներդրումներ» ծրագիրը Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությունն է, ղեկավարվում է Եվրոպալատի կողմից և ֆինանսավորվում Եվրոպական Միության կողմից։...

Կարդալ ավելին