ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Նորություններ

«Գործնական ուսուցումը՝ ճանապարհ դեպի զբաղվածություն» թեմայով սեմինար

Մարտի 27-ին ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատում կայացավ «Գործնական ուսուցումը՝ ճանապարհ դեպի զբաղվածություն» թեմայով սեմինար, որը կազմակերպվել է Եվրոպայի կրթական հիկնադրամի Ֆրանսիայի գրասենյակի կողմից իրականացվող ԵՄ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի հետ համատեղ։ Հիմնադրամը Եվրամիության գործակալություն է եւ տարիներ շարունակ խթանում է Հայաստանում մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի զարգացումը՝ համագործակցելով Հայաստանում ԵՄ պատվիրակության, պետական առանցքային կառույցների, սոցիալական գործընկեր կազմակերպությունների եւ ուսումնական հաստատությունների հետ։ ԵԿՀ կողմից իրականացված ծրագրերը վերաբերել են օրախնդիր այնպիսի թեմաներին, ինչպիսիք են որակը, ուսուցանողների ուսուցումը, ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսումնառության ճանաչումը, կարիերայի ուղղորդումը: ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը, արժեւորելով ծրագրի կարեւորությունը, միաժամանակ նշեց Պալատի պատրաստակամությունը նման ծրագրերին աջակցելու գործում։ Հիմնադրամի...

Կարդալ ավելին

Պալատ – արտաքին կապեր

   Մարտի 25–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեցին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Եվրասիական մրցունակության ծրագրի պատասխանատուներ Ֆրանչեսկո Ալֆոնսոն, Կլիմենտ Բրենոն, Կիրիլ Կոսևը և Գրիգորի Լեկոմտը։   Պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը հյուրերին ներկայացրեց Պալատի ռազմավարությունը և գործառույթները։ Ծրագրի նպատակն է Հայաստանի մասնավոր հատվածի համար մշակել ծրագրեր, որոնք հոկտեմբերին ներկայացվելու են Եվրասիական կլոր սեղանի քննարկմանը։   Ծրագրի իրականացման ու համագործակցության առանձին խնդիրների վերաբերյալ կարծիքներ ու դիտարկումներ հայտնեցին ՀՀ ԱԱՊ նախագահի խորհրդական Վարդան Հասրաթյանը, Պալատի Արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը և Երևանի պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը։ Պալատի գործադիր տնօրենը պատրաստակամություն հայտնեց ըստ ամենայնի աջակցելու ծրագրի իրականացմանը։...

Կարդալ ավելին

Հայ – իրանական տնտեսական կապեր

Մարտի 14–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեցին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի առաջին տեղակալ Ռեզա Մոսթաֆային և դեսպանատան առևտրային կցորդ Համայակ Ավետիսյանը։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը հյուրերին ներկայացրեցին Հայաստանի գործարար մթնոլորտը՝ միաժամանակ մասնավորելով, որ Հայաստանը Իրանի համար անմիջական շուկայից բացի կարող է դառնալ միջնորդ օղակ ԱՊՀ երկրներ դուրս գալու համար։    Իրանցի հյուրերը առաջարկեցին գործարար առաքելություն ուղարկել Իրան ՝ ավելի մոտիկից ճանաչելու լավագույն արտադրատեսակներն ու շուկան։ ...

Կարդալ ավելին

Հայ – ռուսական կապեր

Մարտի 13–ին  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատների գործարար հանդիպումը, որը նախաձեռնել ու կազմակերպել էին երկու պալատները։ «Նիժնի Նովգորոդի գործարարների բիզնես առաքելությունը Երևան» ծրագրի շնորհանդեսով ներկայացվեց Նիժնի Նովգորոդի տնտեսական պոտենցիալը և համագործակցության առաջնահերթությունները։ Համագործակցության հիմնական ոլորտը այս անգամ առողջապահությունն է՝  բուժտեխնիկա, սարքավորումներ ու պարագաներ։ Նախօրոք 140 հեռախոսային նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել ակնկալվող հնարավոր գործընկերների հետ։ Հիմնական նիստից հետո անցկացվեցին դեմառդեմ զրույցներ և տասնյակ գործարար հանդիպումներ նոր կապեր հաստատելու, եղածը ամրապնդելու և զարգացնելու նպատակով։ Ստորագրվեց համագործակցության համաձայնագիր։    Հինգ օրում ռուսական 12 ընկերությունների գործարարները կունենան տասնյակ հանդիպումներ զանազան գերատեսչություններում և բիզնես ընկերություններում։ ...

Կարդալ ավելին

Հայ–սերբական գործարար համաժողով

   Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում մարտի 11–ին Երևանի «ԱՆԻ ՊԼԱԶԱ» հյուրանոցում կայացավ Հայ–սերբական գործարար համաժողով։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչը, Սերբիայի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Զդրավկո Ելուշիչը և  Զարգացման Հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նաև այն միտքը շեշտեցին, որ երկու երկրների առևտրատնտեսական կապերը ակտիվացնելու կարևոր գործոն են առևտրաարդյունաբերական պալատները։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադրիր տնօրեն Արայիկ Վարդանյանը մասնավորապես նշեց, որ Պալատը պատրաստակամ է ցանկացած բնույթի միջոցառմանը ակտիվորեն մասնակցելու։    Զարգացման Հայկական գործակալության կողմից ներկայացվեց Հայաստանի ներդրումային միջավայրը։...

Կարդալ ավելին

ՀՀ ԱԱՊ – Եվրամիություն

Հայաստանում «Արևելյան ներդրումներ» ծրագրի շրջանակներում մարտի 5–ին Երևանի «ԱՆԻ ՊԼԱԶԱ» հյուրանոցային սրահում  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Եվրամիության համատեղ կազմակերպած «Ներդրումային համաժողովը» նպատակամիտված էր ամրապնդելու եվրոպական և հայկական ձեռնարկությունների, ինչպես նաև գործարարությանն աջակցող կազմակերպությունների միջև համագործակցությունը, որի ընթացքում երկու կողմերը հնարավորություն ունեցան քննարկելու կոնկրետ ներդրումային ծրագրեր։ Մինչ այժմ Հայաստանի կողմից մոտավորապես 3 տասնյակ ընկերություններ գրանցել են իրենց ծրագրերը։ Բացման խոսքով և ելույթով հանդես եկավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Մանուկյանը, Կառավարության անունից կոնֆերանսի մասնակիցներին ողջունեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը, Հայաստանում ԵՄ անունից՝ առևտրի և մասնավոր հատվածի զարգացման ղեկավար Լյուդովիկ Միչանովսկին,Եվրոպալատի կողմից՝ միջազգային հարցերով խորհրդատու Բիրգիտ Արենսը և Զարգացման հայկական...

Կարդալ ավելին

ՀՀ ԱԱՊ –Երևանի քաղաքապետարան

   Երևանի համայնքը  հանրապետության նաև բիզնեսի զարկերակն է։ Եվ այդ առումով էլ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը առանձնապես կարևորում է համատեղ աշխատանքը քաղաքապետարանի հետ։ Երկու կառույցների համար էլ աշխատատեղերի ստեղծմանը, հայրենական արտադրության զարգացմանը, արտահանմանն ու արտաքին կապերի ծավալմանը աջակցելը ժամանակի հրամայականն են, օրախնդիրը։       Այդ նպատակամիտվածությամբ էլ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարըանը փետրվարի 21–ին ստորագրեցին համաձայնագիր, որը լուրջ հնարավորություն է ստեղծում փոխադարձ հետաքրքրություն և  փոխշահավետություն ներկայացնող բոլոր ոլորտներում համատեղ աշխատանքը զարգացնելու և ամրապնդելու համար։    «Երեւանի քաղաքապետարանն այսօր քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված շոշափելի բարեփոխումներ է իրականացնում, որի շրջանակում է դիտարկվում նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ...

Կարդալ ավելին

ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ

        Մինչ Հայաստանում աշխույժ քննարկումներ են գնում Մաքսային Միությանը միանալու դրական ու բացասական կողմերի մասին, հայ և ռուս գործարարները գործնականում քննարկում, համագործակցության ծրագրեր են մշակում Երևանում։   ՀՀ  առևտրաարդյունաբերական պալատի նիստերի դահլիճում աշխատանքն սկսեց  Երևանի և Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատների կողմից կազմակերպված  գործարար համաժողովը, որին մասնակցեցին հայ և ռուս գործարարներ, ոլորտների պատասխանատուներ։     Պաշտոնական մասից հետո սկսված դեմ առ դեմ հանդիպման ժամանակ հայ և ռուս գործարարները որոշակիացրեցին փոխադարձ ներդրումների ու առևտրային կապերի շրջանակները, կնքեցին մոտակա և հեռագնա աշխատանքային պայմանագրեր՝ դրանցում ներառելով նաև Մաքսային Միության ձևավորման ու այդ միության պահանջներին համապատասխան աշխատանքները կազմակերպելու խնդիրները։    Գործարար համաժողովի մասնակիցները այսօր մայրաքաղաքի տրանսպորտային, շինարարական և ներդրումային...

Կարդալ ավելին

Հայաստան – Բենին

Հայաստանի և Բենինի հանրապետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ակնկալությամբ փետրվարի 18–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Հայաստանում Բենինի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անիսետ Գաբրիել Կոչոֆան (նստավայրը՝ Մոսկվա)։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է դեսպանատան միջոցով ստեղծել լուրջ տեղեկատվական բազա գործարարների հանդիպման համար։ Դեսպանը նշել է, որ իր երկրի ղեկավարությունը շատ է հետաքրքրված Հայաստանի հետ տնտեսական կապերը ակտիվացնելու ուղղությամբ։ Որպես հայ գործարարի նկատմամբ ջերմության և ուշադրության վկայություն՝ դեսպանը տեղեկացրել է, որ Բենինի Հանրապետության ամենամեծ սուպերմարկետներից մեկը հայն է ստեղծել և կոչվում է «Երևան»։ Դիվանագետը միաժամանակ մասնավորեց հնարավոր համագործակցության ոլորտները՝ էներգետիկա, բնական ռեսուրսներ (ոսկի,...

Կարդալ ավելին

ՀԱՅ–ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԵՐ

 Փետրվարի 5–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի Հայաստանյան ներկայացուցչի պաշտոնակատար Մարկ Կալինինը։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը , նշելով հայ–ռուսական կապերի կարևորությունն ու դերը Պալատի ռազմավարության մեջ, միաժամանակ մանավորեց, որ դեռևս 2010թվականին է համագործակցության պայմանագիր ստորագրվել «ՌՈՍՍԱՏՐՈՒԴՆԻՉԵՍՏՎՈ» կազմակերպության հետ։ Պարոն Սարգսյանը հավելեց, որ այսօր հարկավոր է նոր թափ հաղորդել այդ կապերին՝ կազմակերպելով բազմաբնույթ միջոցառումներ։ Պարոն Կալինինը գոհունակություն հայտնեց պատշաճ ընդունելության համար՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել այդ կապերի զարգացմանը։ Առանձին խնդիրների վերաբերյալ կարծիքներ ու տեսակետներ արտահայտեցին Երևանի պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանն ու տնօրեն Կարեն Մարտիրոսյանը, ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը, «Գործարար կանանց հիմնադրամ» ՀԿ...

Կարդալ ավելին