Հայաստանում բացվեց ՌԴ Ռյազանի մարզի ցուցասրահը
Փետրվարի 28-ին Երևանի «Meridian expo» կենտրոնում բացվեց ՌԴ Ռյազանի մարզի ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսը, որը իրականացվել է մարզի Կառավարության աջակցությամբ՝ Ռյազանի և Հայաստանի գործարարների միջև համագործակցության ձևաչափերն ու ծավալները ընդլայնելու, փոխադարձ կայուն առևտրային հարաբերություններ ստեղծելու նպատակով։ Ծրագրի համակազմակերպիչներն են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատն ու «Իվենտսենտր» ընկերությունը։ Ռյազանի փոխմարզպետ Արտյոմ Նիկիտինը նշեց, որ մարզի 62 ընկերությունները ներկայացրել են շուրջ 700 տեսակի արտադրանք, որոնք ցուցասրահում մնալու են երկու ամիս։ Պատվիրակության 16 անդամները մնալու են Երևանում և բազմաթիվ հանդիպումներով լիարժեք ներկայացնելու են ողջ տեսականին։ Պարոն Նիկիտինը հույս հայտնեց, որ երկու ամիս անց արդյունքներն ամփոփելիս ականատես կլինենք համագործակցության փոխշահավետ ծրագրերի։ «Մենք կամենում ենք առաջիկայում համագործակցության...
Կարդալ ավելին