ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Նորություններ

ՀՀ ԱԱՊ – Եվրամիություն

Հայաստանում «Արևելյան ներդրումներ» ծրագրի շրջանակներում մարտի 5–ին Երևանի «ԱՆԻ ՊԼԱԶԱ» հյուրանոցային սրահում  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Եվրամիության համատեղ կազմակերպած «Ներդրումային համաժողովը» նպատակամիտված էր ամրապնդելու եվրոպական և հայկական ձեռնարկությունների, ինչպես նաև գործարարությանն աջակցող կազմակերպությունների միջև համագործակցությունը, որի ընթացքում երկու կողմերը հնարավորություն ունեցան քննարկելու կոնկրետ ներդրումային ծրագրեր։ Մինչ այժմ Հայաստանի կողմից մոտավորապես 3 տասնյակ ընկերություններ գրանցել են իրենց ծրագրերը։ Բացման խոսքով և ելույթով հանդես եկավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Մանուկյանը, Կառավարության անունից կոնֆերանսի մասնակիցներին ողջունեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը, Հայաստանում ԵՄ անունից՝ առևտրի և մասնավոր հատվածի զարգացման ղեկավար Լյուդովիկ Միչանովսկին,Եվրոպալատի կողմից՝ միջազգային հարցերով խորհրդատու Բիրգիտ Արենսը և Զարգացման հայկական...

Կարդալ ավելին

ՀՀ ԱԱՊ –Երևանի քաղաքապետարան

   Երևանի համայնքը  հանրապետության նաև բիզնեսի զարկերակն է։ Եվ այդ առումով էլ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը առանձնապես կարևորում է համատեղ աշխատանքը քաղաքապետարանի հետ։ Երկու կառույցների համար էլ աշխատատեղերի ստեղծմանը, հայրենական արտադրության զարգացմանը, արտահանմանն ու արտաքին կապերի ծավալմանը աջակցելը ժամանակի հրամայականն են, օրախնդիրը։       Այդ նպատակամիտվածությամբ էլ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարըանը փետրվարի 21–ին ստորագրեցին համաձայնագիր, որը լուրջ հնարավորություն է ստեղծում փոխադարձ հետաքրքրություն և  փոխշահավետություն ներկայացնող բոլոր ոլորտներում համատեղ աշխատանքը զարգացնելու և ամրապնդելու համար։    «Երեւանի քաղաքապետարանն այսօր քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված շոշափելի բարեփոխումներ է իրականացնում, որի շրջանակում է դիտարկվում նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ...

Կարդալ ավելին

ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ

        Մինչ Հայաստանում աշխույժ քննարկումներ են գնում Մաքսային Միությանը միանալու դրական ու բացասական կողմերի մասին, հայ և ռուս գործարարները գործնականում քննարկում, համագործակցության ծրագրեր են մշակում Երևանում։   ՀՀ  առևտրաարդյունաբերական պալատի նիստերի դահլիճում աշխատանքն սկսեց  Երևանի և Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատների կողմից կազմակերպված  գործարար համաժողովը, որին մասնակցեցին հայ և ռուս գործարարներ, ոլորտների պատասխանատուներ։     Պաշտոնական մասից հետո սկսված դեմ առ դեմ հանդիպման ժամանակ հայ և ռուս գործարարները որոշակիացրեցին փոխադարձ ներդրումների ու առևտրային կապերի շրջանակները, կնքեցին մոտակա և հեռագնա աշխատանքային պայմանագրեր՝ դրանցում ներառելով նաև Մաքսային Միության ձևավորման ու այդ միության պահանջներին համապատասխան աշխատանքները կազմակերպելու խնդիրները։    Գործարար համաժողովի մասնակիցները այսօր մայրաքաղաքի տրանսպորտային, շինարարական և ներդրումային...

Կարդալ ավելին

Հայաստան – Բենին

Հայաստանի և Բենինի հանրապետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ակնկալությամբ փետրվարի 18–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Հայաստանում Բենինի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անիսետ Գաբրիել Կոչոֆան (նստավայրը՝ Մոսկվա)։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է դեսպանատան միջոցով ստեղծել լուրջ տեղեկատվական բազա գործարարների հանդիպման համար։ Դեսպանը նշել է, որ իր երկրի ղեկավարությունը շատ է հետաքրքրված Հայաստանի հետ տնտեսական կապերը ակտիվացնելու ուղղությամբ։ Որպես հայ գործարարի նկատմամբ ջերմության և ուշադրության վկայություն՝ դեսպանը տեղեկացրել է, որ Բենինի Հանրապետության ամենամեծ սուպերմարկետներից մեկը հայն է ստեղծել և կոչվում է «Երևան»։ Դիվանագետը միաժամանակ մասնավորեց հնարավոր համագործակցության ոլորտները՝ էներգետիկա, բնական ռեսուրսներ (ոսկի,...

Կարդալ ավելին

ՀԱՅ–ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԵՐ

 Փետրվարի 5–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի Հայաստանյան ներկայացուցչի պաշտոնակատար Մարկ Կալինինը։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը , նշելով հայ–ռուսական կապերի կարևորությունն ու դերը Պալատի ռազմավարության մեջ, միաժամանակ մանավորեց, որ դեռևս 2010թվականին է համագործակցության պայմանագիր ստորագրվել «ՌՈՍՍԱՏՐՈՒԴՆԻՉԵՍՏՎՈ» կազմակերպության հետ։ Պարոն Սարգսյանը հավելեց, որ այսօր հարկավոր է նոր թափ հաղորդել այդ կապերին՝ կազմակերպելով բազմաբնույթ միջոցառումներ։ Պարոն Կալինինը գոհունակություն հայտնեց պատշաճ ընդունելության համար՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել այդ կապերի զարգացմանը։ Առանձին խնդիրների վերաբերյալ կարծիքներ ու տեսակետներ արտահայտեցին Երևանի պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանն ու տնօրեն Կարեն Մարտիրոսյանը, ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը, «Գործարար կանանց հիմնադրամ» ՀԿ...

Կարդալ ավելին

Ծրագրերի կառավարման դասընթաց

Ս.թ. հունվարի 29-31-ը «Արևելյան ներդրումներ» ծրագրի շրջանակներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը կազմակերպեց եռօրյա դասընթաց (Project Management Training)։ Դասընթացը նպատակ ուներ խթանելու գործարարությանն աջակցող կառույցների կարողությունները ծրագրերի կառավարման ոլորտում (վարչական և ֆինանսական)։ Վերջինս վարեցին արտերկրից ժամանած փորձագետները։ Դասընթացը տեղի ունեցավ Վանաձոր քաղաքում։ Դասընթացի մասնակիցները Արևելյան գործընկերության երկրների գործարարությանն աջակցող կառույցների մասնագետներն էին, որոնք իրականացնում են միջազգային ծրագրեր։ Նշենք, որ «Արևելյան ներդրումներ» ծրագիրը Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությունն է, ղեկավարվում է Եվրոպալատի կողմից և ֆինանսավորվում Եվրոպական Միության կողմից։...

Կարդալ ավելին