ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Նորություններ

Սեմինար ՀՀ ԱԱՊ –ում

Փետրվարի 5-ին  ՀՀ ԱԱՊ–ում կայացավ Եվրասիական տնտեսական գոտու արտադրողներին աջակցության սեմինար, որը կազմակերպել էին ՀՀ ԱԱՊ–ն և Եվրասիական սնտեսական գոտու արտադրողների միությունը։ Գործարարներին ներկայացվեցին Միության նպատակները և սեմինարների նպատակամիտվածությունը։ Սպառողական ապրանքներ արտադրողների (ՓՄՁ) միավորում Եվրասիական Գործարար Միության շրջանակներում Աջակցություն արտադրողներին նոր համագործակցությունների և տրանսպորտ-լոգիստիկա շղթաների հաստատման գործընթացներին Փոքր և միջին չափի արտադրողների համար իրացման բարենպաստ պայմանների ստեղծում, որը թույլ է տալիս ապրանքին գտնել իր վերջնական Փոխշահավետ առևտրի զարգացման նպատակով տարբեր տարածաշրջանների միջև համագործակցության հաստատում Ցուցադրական հնարավորություններով բիզնես կենտրոնների ստեղծում՝ արտադրողների պատրաստի արտադրանքի ցուցանմուշները ներկայացնելու համար Ներմուծման փոխարինման ծրագրերի իրականացում “FOOD CITY”-ն Ռուսաստանում և Եվրոպայում սննդամթերքի մեծածախ վաճառքի ամենախոշոր կենտրոնն...

Կարդալ ավելին

Հայ–բելառուսական հանդիպում

Հունվարի 25–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ հայ–բելառուսական գործարար հանդիպում։ Բելառուս գործարարներին մասնավորապես հետաքրքրում էին մեծածախ առևտրի և առևտրային ցանցերի, առողջապահական տուրիզմի, մսամթերքների վերամշակման, հրուշակագործության, ձկնարտադրության, գյուղատնտեսական տեխնիկայի և այլ ոլորտները։ Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ շուրջ մեկուկես տասնամյակ Բելառուսի հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի հետ կա ակտիվ գործակցություն՝ մասնավորապես ամեն տարի մեկումեջ փոխադարձ հանդիպումներով, բիզնես ֆորումներով ու ցուցահանդեսներով։ Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը կարևորեց այն ոլորտները, որոնցում կան գործակցության լուրջ նախադրյալներ։ Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը և Բելառուսիայի Հանրապետության Մոգիլիովի մարզի առևտրաարդյունաբերական պալատի փոխտնօրեն Տատյանա Ալեքսեևնան ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Քննարկումները շարունակվեցին B2B ձևաչափով։...

Կարդալ ավելին

Հայ–բելառուսական կապեր

Հունվարի 22–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին։ Պարոն Մարտին Սարգսյանը դեսպանին ներկայացրեց հայ–բելառուսական տնտեսական հարաբերություններում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի վերջին տարիների կատարած դրական քայլերը՝ մասնավորելով գործարար այցերը, բիզնես ֆորումներն ու ցուցահանդեսները, որոնցով ամրապնդվել են նախկին կապերը, ստեղծվել նորերը և կատարվել համատեղ ձեռնարկներ։ Դեսպանը գոհունակությամբ նշեց Պալատի գործունեության վերաբերյալ և պատրաստակամություն հայտնեց առավել գործնական քայլերով աջակցելու՝ առավել ևս, որ երկու պետություններն էլ ԵՏՄ անդամ են։...

Կարդալ ավելին

Երիտասարդ գործարարների խորհուրդ

Դեկտեմբերի 23–ին 2015–ի իրենց արածն ու 2016–ի անելիքները քննարկեցին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հովանու ներքո գործող Երիտասարդ գործարարների խորհրդի անդամները։ Խորհրդի ղեկավար Անժելիկա  Բարսեղյանը նշեց այն ոլորտները, որոնցում սեփական գործ են անում կամ աշխատակցում խորհրդի երիտասարդ գործարարները՝ արդյունաբերություն, իրավաբանություն, հաշվապահություն, մարկետինգ, գովազդ, բժշկություն, ձեռարվեստ, առևտուր, գրահրատարակչություն, տուրիզմ և այլն։ Բիզնեսից զատ նրանք մասնակցել են նաև Պալատի զանազան միջոցառումներին, ցուցահանդեսներին ու գործարար ֆորումներին, ուսումնական զանազան ծրագրերին, որոնցով հաղորդակից են դարձել ինչպես հայրենական, այնպես էլ համաշխարհային բիզնեսի առաջավոր փորձին։...

Կարդալ ավելին

Արաբական Միացյալ Էմիրություններ–Հայաստան

Դեկտեմբերի 10–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ընդունեց Հայաստանում Արաբական Միացյալ էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան, դոկտոր Ջասիմ մուհամմադ Ալ Կասեմիին։ Պարոն Մարտին Սարգսյանը հանգամանորեն նշեց Պալատի գործառույթները, արտաքին կապերը, ներկայացուցչությունները արտերկրում և մասնավորապես ԱՄԷ–ում, ուր արդյունավետ զբաղվում են հայաստանյան ապրանքների մարկետինգով։ «Միջպետական ապրանքաշրջանառության ծավալները դեռևս գոհացնող չեն, բայց կան լուրջ ռեզերվներ այն ծավալելու համար։ Մենք հրաշալի քաղաքական հարաբերություններ ունենք և ձգտում ենք տնտեսականը բարձրացնել քաղաքականի մակարդակին»,– հավաստեց պարոն Սարգսյանը՝ միաժամանակ հավելելով, որ ակտիվացումը կարելի է սկսել պալատների միջև համագործակցության փաստաթուղթ ստորագրելուց, ինչը գոհունակությամբ ընդունեց արաբ դիվանագետը։ Դեսպան, դոկտոր Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանը...

Կարդալ ավելին

ՌԴ. Վոլոգդայի նահանգ – ՀՀ ԱԱՊ

Դեկտեմբերի 7–ին տնտեսական կապերն առավել ծավալելու նպատակով ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Ռուսաստանի Դաշնության Վոլոգդայի նահանգապետի առաջին տեղակալ Ալեքսեյ Շեռլիգինը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Եվգենի Կլիմանովը և արտաքին կապերի բաժնի առաջատար խորհրդատու Օլգա Սիլաևան։ Ալեքսեյ Շեռլիգինը շնորհանդեսով հանգամանորեն ներկայացրեց նահանգի բազմաճյուղ տնտեսությունը, որպես բեռնափոխադրումների և մայրուղիների կարևոր հանգույց, որտեղով անցնելու է Նոր Մետաքսի ճանապարհը։ Նա նաև նշեց, որ իրենց նահանգի փոքր և միջին բիզնեսի գրեթե 30 տոկոսը հայերի ձեռքին է, ովքեր ստեղծել են նահանգի ամենակազմակերպված և ամենամեծ համայնքը։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, ներկայացնելով բիզնես մթնոլորտը, նշեց, որ Հայաստանը նահանգի համար կարող է դառնալ տարանցիկ ճանապարհ դեպի Իրան և Արևելքի այլ երկրներ։ Երևանի...

Կարդալ ավելին

Համաշխարհային բանկի ներկայացուցիչը ՀՀ ԱԱՊ-ում

Ս.թ. նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԱՊ էր այցելել Համաշխարհային բանկի ֆինանսական կառավարման ավագ մասնագետ Ալֆրեդ Բորգոնովոն։ Վերջինս Հայաստանում է գտնվում գնահատելու համար տեղական ֆինանսական հաշվետվողականությունը, նախատեսվող հաշվապահական հաշվառման մասին օրենսդրական փոփոխությունների ազդեցությունը ֆինանսական դաշտի վրա։ Ըստ նրա՝ գործարարների համար այն առանցքային կարևորություն ունի, քանի որ տեղեկացված լինելը բարելավում է ընդհանուր գործարար միջավայրը։ ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ողջունելով հյուրին՝ տեղեկացրեց, որ կարևոր է համարում պարտադիր կրթության մեջ ներառել ֆինանսական ոլորտը։ Պարոն Բորգոնովոն կարևորեց փոքր բիզնեսին աջակցության խնդիրները, ֆինանսական ոլորտում կրթության կազմակերպումը համապատասխան դասընթացների միջոցով։...

Կարդալ ավելին

Հայ–ճապոնական կապեր

Նոյեմբերի 26–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց  Ճապոնիայի համագործակցության միջազգային գործակալության պատվիրակությունը, որը հիմնականում զբաղվում է փոքր և միջին բիզնեսին տեխնիկական օգնություն, վարկեր և դրամաշնորհներ հատկացնելով։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական իրավիճակը, զարգացման առաջնահերթությունները, ԵՏՄ–ին անդամակցության պայմաններում մեր հանրապետության  միջոցով տարածաշրջանի այլ երկրների հետ առևտուր կատարելու նպաստավոր հանգամանքները։ Բանկային համակարգի կողմից  փոքր ու միջին բիզնեսի վարկավորման խնդիրների մասին պարզաբանումներ տվեց    ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը։ Ճապոնիայի համագործակցության միջազգային գործակալության վարկավորման ռիսկայնության վերլուծությունների ծառայության տնօրեն Յոնեդա Գենը նշեց գործակցության հնարավորությունների ու տարբերակների մասին։...

Կարդալ ավելին

Հայաստան – Արգենտինա

Նոյեմբերի 13–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան։    ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ներկայացրեց երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները՝ ընդգծելով, որ զարգացման մեծ պոտենցիալ կա։    Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան ընդգծեց, որ Հայաստանի ներդրումային ոլորտը շատ մեծ է, և իրենք կամենում են համատեղ ձեռնարկներ իրականացնել։ «Ես ցանկանում եմ տեսնել հատկապես այն գործարարներին, ովքեր արդեն համագործակցում են Արգենտինայի հետ և աջակցել նրանց»,– նշեց դեսպանը և կարևորեց այս փուլում մասնավորապես տեսակոնֆերանսների կազմակերպումը, որոնցով կարելի է նախապատրաստել երկկողմանի մեծամասշտաբ ցուցահանդեսներ, բիզնես ֆորումներ և այլ միջոցառումներ։...

Կարդալ ավելին

Հայաստան – Նիկարագուա

   Նոյեմբերի 3–ին Հայաստանում Նիկարագուայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուան Էռնեստո Վասկես Արայան իր դիվանագիտական առաքելությունը ստանձնելու օրը պաշտոնական այց կատարեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ՝ հանգամանորեն ծանոթանալու հայ–նիկարագուական տնտեսական կապերի վերաբերյալ։    ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը, նորանշանակ դիվանագետին շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առիթով, հույս հայտնեց, որ պարոն  Խուան Էռնեստո Վասկես Արայան իր կողմից ջանքեր կգործադրի զորակցելու նոր բիզնես կապերին, աջակցելու փոխադարձ այցեր, գործարար հանդիպումներ կազմակերպելուն։...

Կարդալ ավելին