ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Նորություններ

Նոր մաքսային օրենսգրքի ներկայացում

Մարտի 7-ին ժամը  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում    տեղի  ունեցավ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի վերաբերյալ սեմինար-քննարկում, որը ուժի մեջ է մտել 2018 թ. հունվարի 1-ից: Մաքսային Նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուն պես անհրաժեշտություն է առաջացել գործարար միջավայրի ներկայացուցիչներին ներկայացնել նոր օրենսգրքի կետերը: Պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել էին գործարար հանդիպում-քննարկում Մաքսային նոր օրենսգրքի վերաբերյալ: Մաքսային Նոր օրենսգիրքը պարունակում է մի շարք նոր դրույթներ, որոնք պետք է զգալիորեն պարզեցնեն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող մասնակիցների աշխատանքը՝ դրանով իսկ խթանելով տնտեսության և առևտրի զարգացումը: Ակնկալվող դրական ազդեցությունների թվում են՝ արտահանման աճը և ներմուծվող ապրանքների մատակարարման պարզեցումը, ինչպես նաև միջազգային լավագույն...

Կարդալ ավելին

Հայաստան – Բրազիլիա

Մարտի 6-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալեց Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին և փոխդեսպան Ֆիլիպե Օրտեգային: Պարոն դեսպանը նշեց, որ հայկական շատ ապրանքներ Բրազիլիա են հասնում ոչ ուղղակի կապով և բնականաբար բարձր ինքնարժեքով: Հարկավոր է զարգացնել անմիջական կապերը: Իսկ ապրիլի 18-ին Հայաստան է ժամանելու բրազիլացի գործարարների խումբ, որն անմիջական հանդիպումներով կծանոթանա հայկական շուկային և համագործակցության ծավալման հնարավորություններին: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, Աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը և Միջազգային համագործակցության վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը պատրաստակամություն հայտնեցին ըստ ամենայնի աջակցելու հանդիպումը կազմակերպելու և նոր գործարար կապեր հաստատելու գործում: ...

Կարդալ ավելին

Հայաստան-Հարավաֆրիկյան Հանրապետություն

Մարտի 5-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ընդունեց Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քրիստիան Բասոնին: Պարոն Ալեքսանյանը հյուրին ներկայացրեց հայկական կողմի հետաքրքրությունները և տնտեսական կապերի առավել զարգացման հնարավորությունները՝ մասնավորապես ընդգծելով, որ Հայաստանի ամենամրցունակ ապրանքը մարդկային գործոնն է:        Պարոն դեսպանը նշեց, որ համագործակցության զարգացման անհրաժեշտ պայմանները կան հատկապես ադամանդագործության, տուրիզմի և այլ ոլորտներում: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ԱԱՊ աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը և Միջազգային համագործակցության վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը: Տեղեկանք երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների մասին...

Կարդալ ավելին

Կլոր սեղան-քննարկումներ Հայաստանի 5 մարզերում

  2018թ-ի հունվար և փետրվար ամիսներին, Գործարար շահերի պաշտպանության ցանցը և ներքոհիշյալ մարզերում գործող առևտրաարդյունաբերական պալատները Արագածոտնում, Կոտայքում, Շիրակում, Տավուշում և Լոռիում կազմակերպել էին Հարկային, Տեսչական և ՓՄՁ քաղաքականության վերաբերյալ մարզային կլոր-սեղան քննարկումներ: Մարզային կլոր սեղան-քննարկումներին մասնակցել են շուրջ երկու հարյուր գործարար համայնքի ներկայացուցիչներ: Բանախոսները մասնակիցներին ներկայացնել էին հարկային, տեսչական և ՓՄՁ քաղաքականության ոլորտում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև փորձագետների և մասնակիցների միջև ծավալված քննարկումների արդյունքում վեր են հանվել հիշյալ ոլորտներում առկա մի շարք խնդիրներ: Տնտեսվարողների կողմից ներկայացված և առավել քննարկված հարցերին էին՝ ՀԴՄ կտրոներով ծախսերի ճանաչումը, Շրջանառության հարկի շեմը, ՓՄՁ սուբյեկտների համար վարկային միջոցներից օգտվելու դժվարությունները՝ պայմանավորված դրանց կարճաժամկետայնությամբ, գրավադրման խիստ պահանջներով...

Կարդալ ավելին

Հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստ Վարշավայում

Ս.թ. փետրվարի 20-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացել է հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են 2 երկրների դեսպանները, համապատասխան գերատեսչությունների և գործարար համայնքի ներկայացուցիչներ: Նիստի շրջանակներում Լեհաստանի առևտրի պալատի նախաձեռնությամբ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ կազմակերպվել է նաև հայ-լեհական B2G ֆորմատով գործարար-համաժողով: Շուրջ 100 լեհական մասնակից կազմակերպությունները ծանոթացել են Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառության մակարդակին, ներդրումային հնարավորություններին, ՀՀ-ում գործարարության առանձին ոլորտներին և երկկողմ համագործակցության առավելություններին: Տեղի են ունեցել առանձին հանդիպումներ լեհական գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ: Միջկառավարական նիստի շրջանակներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը անդրադարձել է հայ-լեհական առևտրային կապերին, 2 երկրների միջև առևտրաշրջանառության թվերի վերլուծությանը և լեհական առևտրի պալատի...

Կարդալ ավելին

Հայ-բուլղարական կապեր

Փետրվարի 12-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեցին Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատի անդամ, Պալատին կից Արբիտրաժային դատարանի նախագահության անդամ Իվայլո Դերմենջիեվը, Փոքր և միջին բիզնեսի միջազգայնացման դեպարտամենտի ղեկավար, դոկտոր Բորիանա Միտչևան և Հայաստանի զարգացման հիմնադրամի մենեջեր Ալինա Եղիազարյանը: ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ներկայացրեց հայ-բուլղարական կապերի մակարդակը և գործակցության ոլորտները: ՀՀ ԱԱՊ –ին կից Արբիտրաժային դատարանի նախագահ Արտաշես Կակոյանը խոսեց դատարանի գործառույթների և կապերի զարգացման հնարավորությունների մասին: Պալատի արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը և Պալատի աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը անդրադարձան համագործակցության հուշագրի ստորագրման և այլ խնդիրներին:...

Կարդալ ավելին

Հայաստան-Մեքսիկա

Փետրվարի 2-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Հայաստանում Մեքսիկայի դեսպան Նորմա Պենսադոն: Նրան ընդունեց Պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը՝ ներկայացնելով հայ-մեքսիկական գործարար կապերի մակարդակը, դրանք ծավալելու և զարգացնելու հնարավորությունները: Տիկին դեսպանը կարևորեց հատկապես տուրիզմի ոլորտում համագործակցությունը՝ տեղեկացնելով, որ 2017 թվականին Մեքսիկան ընդունել է շուրջ 17 միլիոն տուրիստ: Մեքսիկացի դիվանագետը խոսեց նաև բարձր տեխնոլոգիաների, ալտերնատիվ էներգետիկայի ոլորտներում գործակցության մասին: Անդրանիկ Ալեքսանյանը, որպես առաջնահերթ քայլ, կարևորեց երկու պալատների միջև համագործակցության հուշագրի ստորագրումը:...

Կարդալ ավելին

Հայ-իրաքյան տնտեսական կապեր

Հունվարի 24-ին Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատար դոկտոր Ալիմա Մ. Սալմանը ընդունեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործարար մի հանձնախմբի: Հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական, «Գործարար կանանց աջակցման հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիա Գևորգյանը, ով բարձրաստիճան դիվանագետին ներկայացրեց մասնակիցների գործարար ոլորտները և գործակցության հնարավորությունները: Դոկտոր Ալիմա Մ. Սալմանը կարևորեց այսպիսի հանդիպումների նշանակությունը և խնդրեց գործարար առաջարկությունները ներկայացնել գրավոր ու հիմնավորված: Նա միաժամանակ նշեց, թե հայ-իրաքյան տնտեսական կապերի ոլորտում այսօր որոնք են առաջնահերթ քայլերը, և վստահեցրեց, որ դեսպանատունը ըստ ամենայն կաջակցի նման կապեր զարգացմանը:...

Կարդալ ավելին

Շնորհակալագրերի հանձնում

Ս.թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կայացավ ՀՀ ԱԱՊ-ի և «Գործարար կանանց աջակցման բիզնես-կենտրոն» հիմնադրամի կողմից 2017թ. ընթացքում համագործակցող կազմակերպություններին շնորհակալագրերի հանձնման արարողությունը: Միջոցառմանը հրավիրված էին ավելի քան հիսուն գործարար՝ կին և երիտասարդ ձեռներեցներ, որոնք ներկայացնում էին արտադրության, ծառայությունների մատուցման, բշկության, կրության, զբոսաշրջության և այլ ոլորտները: Մասնակիցներին ողջունեցին և շնորհավորական խոսքով հանդես եկան ՀՀ ԱԱՊ նախագահի խորհդական, «Գործարար կանանց աջակցման բիզնես-կենտրոն» հիմնադրամի նախագահ Լիլիա Գևորգյանը և ՀՀ ԱԱՊ նախագահի խորհրդական, ՀՀ ԱԱՊ Երիտասարդ գործարարների խորհրդի ղեկավար Անժելիկա Բարսեղյանը: Որպես պատվավոր հյուր, հրավիրված էր ՀՀ ԱԱՊ նախագահության անդամ Սեյրան Մաթևոսյանը, ով իր ողջույնի խոսքում նշեց կանանց ձեռնարկատիրության դրական կերպարը և մաղթեց...

Կարդալ ավելին

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ  Հարություն Հայրապետյանը և «ԱՄԱԴԵՈՒՍ- ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Կոզլովը արժևորեցին Կենտրոնի կարևորությունը և նոր նախագծերի իրականացման անհրաժեշտությունը: «Քրոս Լայն» ընկերության տնօրեն Վարդան Ալեքսանյանը հանգամանորեն մասնավորեց Կենտրոնի գործունեության ուղղությունները: Միջազգային կարգի մասնագետների պատրաստման և նրանց տրվելիք հավաստագրերի մասին տեղեկացրեց Սերգեյ Կոզլովը՝ առաջին հավաստագրերը հանձնելով ուսուցանողներին: Հարց ու պատասխանի միջոցով առանձին մասնակիցներ կոնկրետացրին իրենց դիրքորոշումն ու անելիքները:...

Կարդալ ավելին
hacklink al hd film izle php shell indir siber güvenlik türkçe anime izle Fethiye Escort android rat duşakabin fiyatları fud crypter hack forum instagram beğeni bayan escort - vip elit escort wordpress nulled themesAnkara Evden Eve Nakliyatfethiye escortuluslararası evden eve nakliyatmobil ödeme bozdurmasu tesisatçısıcasino sitelerihtml nullednulled themesredfoxbetbomb bonanza oynasugar rush oynashining hot oynablackbull oynaseks filmi izlesportsurgeVozol 2200nulled shopify themesAviator Sinyal HilesiAviator Sinyal HilesiMobil Ödeme BozdurmaMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmetesisatçıMobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeCialisMobil Ödeme BozdurmaMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Bozdurma Vodafone Mobil Ödeme Bozdurma web tasarımjakuzibeylikdüzü evden eve nakliyatbuca escortTheta Healing Nedirgeri döndürme ritüeliredfoxbetümraniye escort