ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Նորություններ

Երիտասարդ գործարարների ֆորում

Հայ-ռուսական տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության ծրագրերի ընդլայնման շրջանակներում 2017թվականի փետրվարի 23-ին ՀՀ  առևտրաարդյունաբերական պալատում կայացավ Երիտասարդ գործարարների ֆորում, որի աշխատանքներին մասնակցեցին «Лидеры мирового сообщества» հասարակական միավորումների միության ավելի քան 10 ներկայացուցիչ, շուրջ 3 տասնյակ հայ երիտասարդ ձեռներեց, որոնք ներկայացնում էին սննդի արտադրության, ֆինանսական, իրավաբանական, մարքեթինգային ծառայությունների մատուցման, տեքստիլի, կրթության, բժշկության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտները: ֆորումի նպատակն էր գործարար կապերի հաստատումը, համագործակցության առաջնային ուղղությունների իհայտ բերումը, տարբեր երկրների երիտասարդների միջև ընկերական հարաբերությունների ամրապնդումը: Միջոցառման կազմակերպիչներն էին. [mkd_unordered_list style="circle" animate="yes" font_weight=""] Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը «Лидеры мирового сообщества» հասարակական միավորումների միությունը ՀՀ ԱԱՊ-ին կից գործող «Գործարար կանանց աջակցման բիզնես-կենտրոն» հիմնադրամը Զբոսաշրջության, սպասարկման և սննդի...

Կարդալ ավելին

Հայաստան — Իրան

Փետրվարի 16-ին Իրանի Իսլամական Հանրապետության Աբորզ նահանգի Արդյունաբերության նախարարության, Առևտրաարդյունաբերական պալատի և ցուցահանդեսներ կազմակերպող ընկերության ներկայացուցչական պատվիրակությանը ընդունեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը: Թեև հանդիպման ընդհանուր թեմատիկան բազմազան էր, բայց զրույցի բուն թեման Հայաստանում իրանական ապրանքների մեծ ցուցահանդեսի կազմակերպումն էր: Պատվիրակության ղեկավար Իրաջ Մովաֆագը նշեց, որ ցուցահանդեսի նպատակը ոչ թե Հայաստան բերվող ապրանքների վաճառքն է, այլ ավելի գլոբալ՝ հայ և իրանցի գործարարների նոր կապեր ստեղծելն է՝ համատեղ ծրագրեր իրականացնելու: Պարոն Անդրանիկ Ալեքսանյանը հենց հանդիպման պահին առանձին նկատառումներ ու տարբերակներ առաջարկեց՝ պատրաստակամություն հայտնելով ըստ ամենայնի ու պապշաճորեն կազմակերպելու ցուցահանդեսը՝ հատկապես օնլայն եղանակով կենդանի կապ ապահովելով ցուցահանդեսի մասնակիցների և ինտերնետային մեծ լսարանի...

Կարդալ ավելին

Հայաստան — Իսպանիա

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը փետրվարի 1-ին ընդունեց Հայաստանում Իսպանիայի դեսպանության (նստավայրը՝ Մոսկվա) տնտեսական և առևտրային խորհրդական Ալիսիա Վարելային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իսպանական տնտեսական կապերի առկա վիճակը և առավել զարգացման հնարավորությունները: Քննարկվեցին և կոնկրետացվեցին համագործակցության հնարավոր ոլորտներն ու ուղիները:...

Կարդալ ավելին

Հայաստան-Իրան

Հունվարի 27-ին մայրաքաղաքի «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում կայացավ հայ-իրանական գործարար հանդիպում, որին իրանական կողմից մասնակցում էին Իրանի Իսլամական Հանրապետության «Արազ» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին, այլ պաշտոնական այրեր, գործարարներ: Իրանական կողմին հատկապես հետաքրքրում էր հայկական համանման ազատ տնտեսական գոտու ստեղծման և գործընկերության խնդիրը, որի լուծումով համագործակցությունը կծավալվի փոխշահավետ հեռանկարով: «Մեր ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև 2015 թվականի տվյալներով շուրջ 267 մլն դոլար է։ Ստեղծելով այս ազատ տնտեսական գոտիները՝ մենք ակնկալում ենք կամուրջ հանդիսանալ Իրանի և Ռուսաստանի գործարարների միջև։ Այդպիսով, Իրանի գործարարները հնարավորություն կունենան ազատ տնտեսական գոտու միջոցով մտնել մեծ եվրասիական շուկա, ինչպես նաև...

Կարդալ ավելին

Հայաստան – Չուվաշիա

Հունվարի 26–ին Երևանի  առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ կայացավ ՌԴ Չուվաշական Հանրապետության «ԲՌԵՍԼԵՌ» հետազոտական կենտրոնի պատվիրակության և հայ գործարարների համատեղ սեմինար, որը ողջույնի խոսքով բացեց և օրախնդիր անելիքները ներկայացրեց Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը։ Թեև տարբեր հարցեր արծարծվեցին, բայց քննարկվող հիմնական խնդիրը կոնկրետ էր՝ էներգետիկայի ոլորտում «ԲՌԵՍԼԵՌ» հետազոտական կենտրոնի նվաճումները և հայ գործընկերների հետ գործակցության հնարավորություններն ու տարբերակները։ Սեմինարը նաև առաջավոր փորձի փոխանակման հրաշալի առիթ էր։...

Կարդալ ավելին

Հայ-բելոռուսական տնտեսական կապեր

Հունվարի 25-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ հայ-բելոռուսական գործարար հանդիպում, որը կազմակերպել էին Հայաստանում Բելոռուսի Հանրապետության դեսպանությունը, Բելոռուսի առևտրաարդյունաբերական պալատի Մոգիլյովի մարզային բաժանմունքը և Երևանի առևտրաարդյունաբերական պալատը: Իր ելույթում Հայաստանում Բելոռուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը նշեց, որ թեև առանձին ոլորտներում համագործակցությունը արդյունավետ է, սակայն ապրանքաշրջանառության ներկայիս ծավալ դեռևս գոհացնող չէ երկու կողմերի համար էլ, և հարկավոր է այն ծավալել ու զարգացնել: Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի հավաստմամբ՝ այս հանդիպումն ամենից առաջ նպատակաուղղված է մեր երկրների միջոցով երրորդ երկիր դուրս գալու խնդրին: Շնորհանդեսով ներկայացվեցին բելոռուսական ընկերությունների լավագույն արտադրանքը և հետաքրքրությունները: Քանի որ մինչ հանդիպումը հայկական և բելոռուսական...

Կարդալ ավելին

Հայ-բուլղարական կապեր

Հունվարի 18-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ընդունեց Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ցոցորկովա-Կայմակչիևա Մարիա Պավլովային: Նորին Գերազանցություն դեսպանը կարևորեց հայ-բուլղարական տնետեսական կապերի ակտիվացումը և մասնավորապես դրանում առևտրաարդյունաբերական պալատների դերը: Պարոն Մարտին Սարգսյանը նշեց հայ-բուլղարական կապերի առկա վիճակը՝ միաժամանակ հավելելով եղած ներուժի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը: Երկուստեք կարևորեցին համատեղ բիզնես ֆորումների, ցուցահանդեսների և փոխայցելությունների կազմակերպման նշանակությունը:...

Կարդալ ավելին

Հայաստան — Իրան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարած այցի շրջանակներում դեկտեմբերի 21-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը հանդիպում ունեցավ Իրանի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամ Հոսեյն Շաֆեիի հետ: Մարտին Սարգսյանը իրանցի իր գործընկերոջը և հանդիպման մյուս մասնակիցներին տեղեկացրեց, որ երկու երկրների պալատները վաղուց սերտորեն համագործակցում են, եղել են բազմաթիվ այցեր և բիզնես ֆորումներ, կազմակերպվել են ցուցահանդեսներ երկու երկրներում, ինչը դրականորեն է ազգել գործարար կապերի ծավալմանը և ամրապնդմանը: Նույն այցի շրջանակներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը փոխըմբռնման հուշագիր ստորագրեց Իրանի Իսլամական Հանրապետության Գիլանի նահանգի առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատի նախագահ Հադի Թիզհուշ...

Կարդալ ավելին

Արևելյան ներդրումներ 2. տարեկան համաժողով

Ավելի քան 100 գործարարությանն աջակցող կազմակերպություններ Հայաստաից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից այսօր հավաքվել են Երևանում Արևելյան ներդրումներ 2 տարեկան համաժողովին, որպեսզի քննարկեն մասնավոր հատվածի ներգրավվածությունը քաղաքականության կայացման հարցում ԱլԳ երկրներում: Միջոցառումը կայացել է ԵՄ-ն գործարարության համար (EU4Business) շաբաթվա շրջանակներում  և ներկա էին  Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի (ՎԶԵԲ), տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, միջազգային առևտրի կենտրոնի ներկայացուցիչներ, ինչպես նաև   Արևելյան ներդրումներ 2 կոնսորցիումի գործընկերները: Համաժողովի ընթացքում եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ներկայացուցիչ Մեթյու Բուսկեն նշեց. «այս համաժողովը մեծ հնարավորություն է ընձեռել միասին հավաքել գործարարությանն աջակցող կազմակերպություններին ԱլԳ երկրներից՝ սեփականությունը բերելով Արևելյան Ներդրումներ համայնքի կենտրոն: Վստահ եմ,...

Կարդալ ավելին

Հայաստան — Եվրամիություն

Հոկտեմբերի 27-ին ժամը 9:30-ին  «Դաբլթրի Բայ Հիլթն» հյուրանոցի Միլանո սրահում  առաջին անգամ Հայաստանում ԵՎրամիության կողմից ֆինանսավորվող “Արևելյան ներդրումներ 2” ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Ծրագրի Տարեկան համաժողովը: 2011թ-ի սկզբից ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը սկսել է իրականացնել «Արևելյան ներդրումներ» (East Invest) ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Հանձնաժողովի կողմից Արևելյան Գործընկերության (ԱԳ) նախաձեռնության շրջանակներում։ Ծրագիրն ընդհանուր առմամբ նպատակ ունի նպաստել ինչպես բիզնեսին աջակցող կազմակերպություններին, այնպես էլ աջակցել ԱԳ երկրների (ներառյալ Հայաստանի) ՓՄՁ-ների կարողությունների զարգացմանը ԵՄ երկրների համապատասխան կառույցների հետ փորձի փոխանակման, փոխշահավետ կապերի ստեղծման և ամրապնդման գործում: Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, արժևորելով Հայաստան-Եվրամիություն համագործակցության...

Կարդալ ավելին