ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Նորություններ

Հայաստան-Հորդանան տնտեսական կապեր

Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի Հայաստան կատարած այցի շրջանակում    Երևանում անցկացվեց Հայաստան-Հորդանան գործարար համաժողով։  Հանդիպման ընթացքում ստորագրվել է «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարության միջև տնտեսական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը, որը գործակցության ելակետային քայլ է։ Այդ համատեքստում էլ Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերական պալատի նախագահ Ֆաթիհ Ալջագբերը և Առևտրի պալատի նախագահ Նաել Ռաջա Ալ Գաբարիդին փետրվարի 12-ին կրկին այցելեցին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ: Նրանք գոհունակությամբ նշեցին, որ երկկողմ հարաբերություններում կարևոր քայլ է կատարվել, և բնականաբար Պալատները նոր անելիք ունեն: ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց, որ Պալատի ողջ համակարգը և անձամբ ինքը պատրաստակամ են զարգացնելու տնտեսական...

Կարդալ ավելին

Հայաստան – Ռուսաստանի Դաշնություն տնտեսական կապեր

Փետրվարի 11-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Դեսպանության առևտրային կցորդ Անդրեյ Բաբկոն եղան ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում: ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը հանգամանորեն ներկայացրեց Պալատի կառուցվածքը, գործառույթները   և նոր իրավիճակներում նոր անելիքները:    ՌԴ դեսպանը նշեց, որ Ռուսաստանի Դաշնության համար կարևոր է Հայաստանի խաղաղությունը, կայունությունը, որպեսզի առավել ամրապնդվեն ու զարգանան բազմակողմ հարաբերությունները: Պարոն Կոպիրկինը առանձնապես կարևորեց տնտեսական գործակցության ակտիվացումը, որում ակնկալում է նաև ՀՀ ԱԱՊ-ի աջակցությունը: Դեսպանի խնդրանքով ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը ներկայացրեց Պալատի արտաքին կապերի վեկտորները, կազմակերպած բիզնես ֆորումներն ու ցուցահանդեսները, Պալատի արտերկրյա  ներկայացուցչություններն ու դրանց ածանցյալ այլ հարցեր: Պարոն Սարգսյանը տեղեկացրեց նաև մարզային պալատների, հավաստագրերի...

Կարդալ ավելին

Հայաստան-Հորդանան տնտեսական կապեր

   Հունվարի 30-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ընդունեց Հորդանանի Հաշիմյան Թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համուրիի գլխավորած պատվիրակությանը: Պարոն Համուրին կարևորեց առաջիկայում Հորդանանի Թագավորի Հայաստան կատարելիք այցը, որի շրջանակներում կազմակերպվելու է գործարար ֆորում, ինչում ակնկալում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ակտիվ աջակցությունը:   Պարոն Մարտին Սարգսյանը նշեց, որ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը բիզնես ֆորումների կազմակերպման մեծ փորձ ունի ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում, և պատրաստակամություն հայտնեց բարձր մակարդակով աջակցելու: Նա տեղեկացրեց, որ երկու երկրների միջև առևտրի մակարդակը ցածր է, և այդ այցը անշուշտ դառնալու է շրջադարձային տնտեսական կապերի առումով: Պարոն Սարգսյանը նաև հավելեց, որ դեռևս 2014 թվականին Հայաստանի...

Կարդալ ավելին

Մահազդ

ՀՀ ԱԱՊ-ն խորը վշտով տեղեկացնում է, որ կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ ԱԱՊ փոխնախագահ Հարություն  Հայրապետյանը:  Փոխնախագահ Հարություն  Հայրապետյանի՝  կյանքից անժամանակ հեռանալը ոչ միայն մեծ կորուստ է ընտանիքի անդամների և հարազատների համար, այլ նաև բոլոր նրանց համար, ովքեր առիթ են ունեցել ճանաչել նրան կյանքում՝ տարբեր հանգամանքների բերումով: Ողջ աշխատանքային գործունեության ընթացքում պրն. Հայրապետյանն իր գիտելիքները, փորձը և անսպառ էներգիան ծառայեցրել է հանուն Հայաստանի և հայ ժողովրդի բարօրությանը՝ ձեռնամուխ լինելով մեր երկրի տնտեսական զարգացմանը խթանող տարբեր նախագծերի իրականացմանը՝ հատկապես Քաղաքացիական Ավիացիայի և Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում: Մեծ էին նաև նրա հեռանկարները Իսլանդիա-Հայաստան դիվանագիտական, տնտեսական և մշակութային հարաբերությունները զարգացնելու, ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ: Ցավոք, նրա՝...

Կարդալ ավելին

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի շնորհավորական ուղերձը

Սիրելի բարեկամներ, ամեն ավարտվող տարի ակամա տրամադրում է մտածելու, թե անցնողը ինչ տվեց, իսկ գալիքն ինչ է բերելու: Հանրագումարը իր հերթին, բայց առավել կարևորն այն է, թե եղածին ինչ ենք ավելացնելու, մի նոր քայլով ինչպես ենք առավել շենացնելու մեր Հայրենիքը, ինչպես հզորացնենք մեր պետությունը...

Կարդալ ավելին

Հայ-չինական համագործակցություն

Դեկտեմբերի 25-ին Չինաստանում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Արթուր Եգոյանը այցելել է Քինգ Դաոյի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված համագործակցության ցուցահանդեսային գոտի։ Այս նախաձեռնությունը ստեղծում է միջազգային համագործակցության մեծ հարթակ, որտեղ աշխարհի բոլոր ծայրերից գործարարները կարող են կապեր հաստատել , ստեղծել համատեղ ներդրումային ծրագրեր, քննարկել միջազգային բեռնափոխադրումների, ժամանակակից առևտրի , մշակութային համագործակցության և այլ հարցեր։ Հանդիպման ընթացքում կարևորվել է հայ-չինական տնտեսական համագործակցության շարունակականությունը։ Չինացի գործընկերները հույս են հայտնել, որ հայկական ընկերությունները նույնպես ներկայացված կլինեն ստեղծված հարթակում։...

Կարդալ ավելին

Հայաստան Իրան

   ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործարար պատվիրակությունը, Պալատի նախագահ Մարտին Սարգսյանի գլխավորությամբ,  նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում, ուր մի շարք հանդիպումներից հետո ստորագրվեցին համագործակցության հուշագրեր, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ: Եվ ահա  այդ հանդիպումների և պայմանավորվածության շրջանակներում դեկտեմբերի 26-ին  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում էր Իրանի «Հուշմանդսազեհ» տնաշինական ընկերության պատվիրակությունը՝ կառավարիչ տնօրեն Մոհամմադ Նասեր Զանգենեհի գլխավորությամբ:    Խոսելով Հայաստանում բնակարանաշինության արդիական  ինդուստրիայի և ժամանակի պահանջներին համահունչ խնդիրների մասին, պարոն Սարգսյանը կարևորեց գների  մատչելիությունը, սեյսմակայությությունը, բնապահպանական նորմերի պահպանումը, կառուցան ամենասեղմ ժամկետները և այլ գործոններ, որոնց պայմաններում լուծվելու է սոցիալական կարևոր խնդիր՝ հատկապես միջին խավի երիտասարդ ընտանիքներին արագ ապահովելու բնակարանով:    Իրանական ընկերության վարկանիշի, հնարավորությունների...

Կարդալ ավելին

Գործարար շահերի պաշտպանության ցանցի հերթական ժողով

Ս.թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցավ Գործարար շահերի պաշտպանության Ցանցի հերթական ժողովը: Ժողովի ընթացքում ներկայացվեցին Ցանցի կողմից մշակված «Արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարության» և «ՓՄՁ զարգացման 2020-2024 թվականների ռազմավարության և գործողությունների ծրագրի» վերաբերյալ դիրքորոշման փաստաթղթերը, որոնցից յուրաքանչյուրում առկա էին ավելի քան 20 առաջարկություններ և որոնք արդեն իսկ ուղարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն : Ցանցի անդամների կողմից ներկայացվեցին առաջարկություններ նաև Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որի արդյունքում ևս ներկայումս մշակվում է առաջարկությունների փաթեթ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու նպատակով:...

Կարդալ ավելին

Կոտայքի ԱԱՊ 6-րդ համագումարը

Դեկտեմբերի 19-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Կոտայքի մարզային պալատի 6-րդ արտահերթ համագումարը: Նիստը նախագահող Աշոտ Օհանյանը հետաքրքիր էքսկուրսով ներկայացրեց Հայաստանում առևտրաարդյունաբերական պալատի, մասնավորապես Կոտայքի կառույցի  հիմնադրման պատմությունը: Այս թեման իր ողջույնի խոսքում տրամագծորեն շարունակեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ով մասնավորապես երախտագիտության խոսք ասաց Կոտայքի պալատի հիմնադիր նախագահ Գեորգի Նանյանի վերաբերյալ՝ արժևորելով ու գնահատելով նվիրյալ քաղաքացու և հրաշալի ընկերոջ վաստակը: Պարոն Սարգսյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը այսօր անդամակցում է միջազգային տարբեր կառույցների, այդ թվում՝ Մետաքսի ճանապարհի միջազգային առևտրի պալատին, որից լուրջ ակնկալիքներ ունենք: Պարոն Սարգսյանը հատկապես կարևորեց տնտեսական բարենորոգումների այս էտապում մարզային պալատների դերն ու...

Կարդալ ավելին

Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի անդրադարձը Պալատի հակակոռուպցիոն քաղաքականությանը

Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնը անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից վերջերս ընդունված Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության կանոնակարգին, որակելով այն որպես պատմական քայլ: Նյութում մասնավորապես նշվում է, որ ընդունելով կանոնակարգը պալատն իր հանձնառությունն է արտահայտում վարելու ազնիվ արդար և թափանցիկ գործունեություն: Այս քայլը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի, Պալատի և Գործարար շահերի պաշտպանության ցանցի աշխատանքների արդյունքն է և վկայում է  կոռուպցիայի դեմ պայքարի գործում մասնավոր հատվածի աճող դերի մասին: Նյութում ներկայացված է նաև 2019թ. հուլիսին տեղի ունեցած աշխատաժողովի, Պալատի խորհրդի կողմից կանոնակարգն ընդունելու, և հաջորդ տարվա համագործակցության մասին տեղեկատվություն: Ամբողջական նյութին (անգլերեն տարբերակով) կարող եք ծանոթանալ https://acgc.cipe.org/business-of-integrity-blog/armenian-chamber-launches-first-ever-anti-corruption-policies/ հղումով:...

Կարդալ ավելին