ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Author: user454

Հայ-մեքսիկական գործարար կապեր

Ս.թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ առևտրաարդունաբերական պալատ էր այցելել Ռուսաստան—Մեքսիկա առևտրաարդունաբերական պալատի, ինչպես նաև Մեքսիկայի երկկողմ պալատների ԵԱՏՄ խորհրդի նախագահ՝ Ամերիկո Ալատորե Օսունայի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ ԱԱՊ միջազգային վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը, ողջունելով հյուրերին, անդրադարձ կատարեց ՀՀ ԱԱՊ-ի գործունեությանը, այնուհետև ներկայացրեց հայ-մեքսիկական գործարար կապերի զարգացման հնարավոր ուղղությունները։ Իր հերթին պարոն Օսունան ներկայացրեն իր ղեկավարած կառույցի գործունեությունը, ինչպես նաև հետաքրքրությունները Հայաստանի հետ փոխգործակցության բնագավառում։ Զրույցի վերջում երկուստեք նշվեց Հայաստանում և Մեքսիկայում գործարար հանդիպումների կազմակերպման կարևորությունը, առաջիկայում փոխգործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունները, առանձնացվեցին առավել հեռանկարային ոլորտները։...

Կարդալ ավելին

Կլոր սեղան-քննարկում հարկային և տեսչական համակարգի կատարելագործման վերաբերյալ

   Օգոստոսի 22-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ հարկային քաղաքականության  և պետական տեսչական համակարգի կատարելագործման վերաբերյալ Գործարար Շահերի Պաշտպանության Ցանցի (ԳՇՊՑ)  կազմած առաջարկությունների կլոր սեղան-քննարկում:Քննարկմանը  մասնակցում էին ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Հրաչյա Մուրադյանը, Տնտեսական Զարգացման և ներդրումների նախարարության ՓՄՁ աջակցության և զարգացման վարչության պետ Կորյուն Գևորգյանը և Տեսչական բարեփոխումների գրասենյակի փորձագետ Արթուր Ասոյանը և այլոք: Հանդիպման սկզբում Երևան քաղաքի ԱԱՊ նախագահի խորհրդական Վլադիմիր Ամիրյանը հանդես եկավ բացման խոսքով, ողջունեց Պետական հատվածի ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնեց ներկայության համար, նշելով , որ  նրանց կարծիքը շատ...

Կարդալ ավելին

Կլոր սեղան-քննարկում ՓՄՁ քաղաքականության վերաբերյալ

    Օգոստոսի 15-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ Փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վերաբերյալ Գործարար Շահերի Պաշտպանության Ցանցի (ԳՇՊՑ) կողմից կազմած առաջարկությունների քննարկում, որին մասնակցում էր նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ  Հակոբ Ավագյանը:     Առկա հիմնախնդիրների և դրանց լուծման վերաբերյալ դիրքորոշում արտահայտող այս փաստաթղթում ներառված են մոտեցումների ութ կարևոր կետեր: Դրանք վերաբերում են հիմնախնդիրների օրենսդրական կարգավորման, ֆինանսական մեխանիզմների, մարկետինգի և արտահանման աջակցության, մրցունակության բարձրացման, հանրային գնումներին ՓՄՁ սուբյեկտների մասնակցության մեխանիզմների, ոլորտի պաշտոնական վիճակագրության վարման, տեղեկատվական և կրթական աջակցության և ձեռնարկության լուծարման ընթացակարգերի կատարելագործմանը:    ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը արժևորեց ՓՄՁ ոլորտում բարեփոխումների կարևորությունը և շեշտեց...

Կարդալ ավելին

«Վիտեբսկի վերելակներ» մեքենաշինական ընկերություն

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Վիտեբսկի վերելակներ» մեքենաշինական ընկերությունը  (http://agpvipo.com/) Այս ընկերությունը մասնագիտանում է հատուկ սարքավորումների արտադրության մեջ՝ ավտո-հիդրավլիկ վերելակներ, 12-ից մինչև 56 մ բարձրության համար, կռունկ մեքենաների սարքավորումներ: Ընկերությունը ցանկություն է հայտնում քննարկվել է համագործակցության հետ կապված հնարավորությունները:...

Կարդալ ավելին

Ուկրաինական «Նիկիֆորով» ընկերության առաջարկը 

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունից ստացված տեղեկատվության համաձայն հայտնում ենք, որ ուկրաինական «Նիկիֆորով» ընկերությունը  փնտրում է գործընկերներ հայկական շուկայում: Արտադրողը մասնագիտացած է ջրի և գազամուղի համար արծաթի կցամասերի արտադրության մեջ: Հիմնական գործունեությունն են `բարձր ճնշման տակ գտնվող գունավոր մետաղների ձուլում, գունավոր մետաղների տաք փորագրում, պոլիպրոպիլենային և պոլիէթիլենային հերմետիկ արտադրություն, ցրտահարման արտադրություն, սառը սեղմման արտադրություն:...

Կարդալ ավելին

Գործարար պատվիրակության այց Էստոնիա

Նոյեմբերի 12-ից 15-ը

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Էստոնիայի առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ ս.թ. նոյեմբերի 12-ից 15-ը կազմակերպում է գործարար պատվիրակության այց Էստոնիա (Տալլին)։ Նոյեմբերի 12-ին նախատեսվում է հանդիպում Էստոնիայի առրտրաարդյունաբերական պալատում, որի ընթացքում երկու երկրների գործարարները հնարավորություն կունենան ծանոթանալու Էստոնիայի առևտրաարդյունաբերական պալատի գործունությանը և երկրի բիզնիս միջավայրին, որից հետո նախատեսվում է այց e-Estonia ցուցասրահ և հանդիպումներ: Նոյեմբերի 13-14-ը նախատեսվում է կազմակերպել հայ-էստոնական բիզնես սեմինարներ և B2B ֆորմատով հանդիպումներ։ Ձեր կազմակերպության ներկայացուցչին պատվիրակության մեջ ընդգրկելու ցանկության կամ վերջինիս հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժին՝ (060) 484908, (010) 580829 հեռախոսահամարներով կամ գրել foreigndep@armcci.am էլ. հասցեին։   https://www.youtube.com/watch?v=XKUiwLPr8fs ...

Կարդալ ավելին

Հայաստան – Ֆիլիպիններ

Մայիսի 12-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Հայաստանում Ֆիլիպինների պատվավոր հյուպատոսը՝ Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանի ուղեկցությամբ: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի տնտեսական զարգացման նոր ռազմավարությունը՝ որպես ԵՏՄ անդամ: Երկուստեք նշվեց, որ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու գործում, որպես առաջնային քայլ, հարկավոր է սկսել փոխգործակցության հուշագրի ստորագրումից: Քննարկվեցին նաև այլ հարցեր:...

Կարդալ ավելին

Նոր մաքսային օրենսգրքի ներկայացում

Մարտի 7-ին ժամը  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում    տեղի  ունեցավ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի վերաբերյալ սեմինար-քննարկում, որը ուժի մեջ է մտել 2018 թ. հունվարի 1-ից: Մաքսային Նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուն պես անհրաժեշտություն է առաջացել գործարար միջավայրի ներկայացուցիչներին ներկայացնել նոր օրենսգրքի կետերը: Պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել էին գործարար հանդիպում-քննարկում Մաքսային նոր օրենսգրքի վերաբերյալ: Մաքսային Նոր օրենսգիրքը պարունակում է մի շարք նոր դրույթներ, որոնք պետք է զգալիորեն պարզեցնեն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող մասնակիցների աշխատանքը՝ դրանով իսկ խթանելով տնտեսության և առևտրի զարգացումը: Ակնկալվող դրական ազդեցությունների թվում են՝ արտահանման աճը և ներմուծվող ապրանքների մատակարարման պարզեցումը, ինչպես նաև միջազգային լավագույն...

Կարդալ ավելին

Հայաստան – Բրազիլիա

Մարտի 6-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալեց Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին և փոխդեսպան Ֆիլիպե Օրտեգային: Պարոն դեսպանը նշեց, որ հայկական շատ ապրանքներ Բրազիլիա են հասնում ոչ ուղղակի կապով և բնականաբար բարձր ինքնարժեքով: Հարկավոր է զարգացնել անմիջական կապերը: Իսկ ապրիլի 18-ին Հայաստան է ժամանելու բրազիլացի գործարարների խումբ, որն անմիջական հանդիպումներով կծանոթանա հայկական շուկային և համագործակցության ծավալման հնարավորություններին: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, Աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը և Միջազգային համագործակցության վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը պատրաստակամություն հայտնեցին ըստ ամենայնի աջակցելու հանդիպումը կազմակերպելու և նոր գործարար կապեր հաստատելու գործում: ...

Կարդալ ավելին

Հայաստան-Հարավաֆրիկյան Հանրապետություն

Մարտի 5-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ընդունեց Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քրիստիան Բասոնին: Պարոն Ալեքսանյանը հյուրին ներկայացրեց հայկական կողմի հետաքրքրությունները և տնտեսական կապերի առավել զարգացման հնարավորությունները՝ մասնավորապես ընդգծելով, որ Հայաստանի ամենամրցունակ ապրանքը մարդկային գործոնն է:        Պարոն դեսպանը նշեց, որ համագործակցության զարգացման անհրաժեշտ պայմանները կան հատկապես ադամանդագործության, տուրիզմի և այլ ոլորտներում: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ԱԱՊ աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը և Միջազգային համագործակցության վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը: Տեղեկանք երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների մասին...

Կարդալ ավելին