Հայ-հունական գործարար համաժողով
Մարտի 19-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի ունեցավ Հայ-հունական գործարար համաժողով: Այն կազմակերպել էին Հայաստանի Հանրապետության և Աթենքի առևտրաարդյունաբերական պալատները: Համաժողովի աշխատանքները համակարգել և վարում էր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Միջազգային համագործակցության վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը: Բացման խոսքում Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով Գլխավոր քարտուղար Իոաննիս Բրախոսը ընդգծեց, որ Հայաստան-Հունաստան միջպետական առևտրաշրջանառությունը դեռևս բավարար մակարդակի վրա չէ: Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան հավելեց, որ քաղաքական բարեկամական հարաբերությունները լավ նախապայման են տնտեսական կապերը ակտիվացնելու համար: Աթենքի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր խորհրդի անդամ և բիզնես խորհրդատվությունների բաժնի պետ Դիմիտրիս Դիմիտրիուն նույն թեմայով լրացրեց, որ Աթենքի...
Կարդալ ավելին