Համագործակցության նոր փուլ` ԱՄՆ Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) հետ
Մասնավոր հատվածի կայուն զարգացման ծրագրերի իրականացումը մշտապես ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի (ՀՀ ԱԱՊ) գործունեության առանցքում է, և այդ նպատակով Պալատը համագործակցում է մի շարք առաջատար տեղական և միջազգային կազմակերպությունների հետ: Այս տարի ստորագրվեց հերթական համաձայնագիրը ԱՄՆ Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE) հետ, որը հանդիսանում է ԱՄՆ առևտրի պալատի կողմից հիմնադրված կառույց։ Համաձայնագրի շրջանակներում մեկ տարվա ընթացքում համատեղ կիրականացվեն տնտեսական ոլորտում ժողովրդավարական բարեփոխումներին և թափանցիկ գործունեությանն ուղղված աշխատանքեր, ինչպիսիք են՝ գործարար համայնքի խնդիրների վերհանում և վերջիններիս շահերի պաշտպանություն, հակակոռուպցիոն ստանդարդների վերաբերյալ հայաստանյան գործարար համայնքի իրազեկության բարձրացում, աջակցություն մարզային առևտրաարդյունաբերական պալատներին։ Երկու կառույցների ջանքերով նախատեսվում է առավել լսելի դարձնել մասնավոր հատվածի, հատկապես ՓՄՁ-ների...
Կարդալ ավելին