Բենինի նորանշանակ դեսպանի այցը ՀՀ ԱԱՊ
Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուն առաջին պաշտոնական այցը կատարեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ՝ ծանոթանալու Հայաստանի գործարար մթնոլորտին և համագործակցության հնարավորություններին: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, շնորհավորելով դեսպանին պաշտոնավարման առիթով, նշեց, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը թեև սահմանափակ է, բայց հնարավորություններ կան այն զարգացնելու և ծավալելու: Պարոն դեսպանը հետաքրքիր անակնկալով սկսեց իր խոսքը՝ «Բենինում ամենամեծ սուպերմարկետը ստեղծել են հայերը և կոչվում է Երևան: Հայ բիզնեսմենները իրենց հիանալի են զգում մեզ մոտ: Բնականաբար՝ մենք ցանկանում ենք ձեզ հետ զարգացնել ու ծավալել փոխգործակցությունը: Հայաստանյան ապրանքներ կան, որոնք մեր շուկայում պահանջված են: Իսկ մեր առանձին ապրանքների կարիքը...
Կարդալ ավելին